Անհասկանալի է, թե որն է Փաշինյանի աղջկան ասուլիսի հրավիրելու տեղեկատվական առիթը





ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, երկուշաբթի լինելու է Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրը,  որի  ընթացքում պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։

Փոքր-ինչ անհասկանալի է, թե որն է տեղեկատվական առիթը ասուլիսին հրավիրելու, արդյո՞ք հարթակը տրամադրում են սիրելի գիրքը կամ երգը պարզելու համար:

Կարդալով հարցերը, տեսնում ենք, որ օգտատերերի մեծ մասին հետաքրքրում է, թե ինչ կրթություն, հոբբի և երազանք ունի Մարիամը, ինչպես է իրականացնելու երազանքները, կամ ինչպես է վերաբերվում սուտ և վարկաբեկիչ լուրերին։



Դեռևս 26, այն էլ կրկնվող հարցեր, իսկ սովորաբար շատ և տարբեր հարցեր են լինում:

Բնականաբար հարցերը քաղաքական չէին կարող լինել, քանի որ հրավիրվածը Փաշինյանի դուստրն էր: Բայց, այնուամենայնիվ, քաղաքական բնույթի հարցեր ևս եղան:

Օգտատերերին հետաքրքրում էր Փաշինյանի դստեր՝ ապագայում  քաղաքականությամբ զբաղվելու և քաղաքականություն մտնելու պլանները:



Մինչ այս պահը եղած հարցերը հուշում են, որ նման ասուլիս կազմակերպելու անհրաժեշտություն և առաջնահերթություն չկար, քանի որ հարցերի պատասխանները կարելի էր պարզել պարզապես Մարիամ Փաշինյանի ֆեյբուքյան ընկերը լինելով ու հարցերը հենց նրան ուղղելով:

Փաշինյանի դուստրը չի զլանում ասել, թե ինչ է սիրում կամ ինչով է զբաղվում:

Բացի այդ Մարիամը արտասահմանյան կայքերից մեկին վերջերս էր հարցազրույց տվել և շատ բաներ էր պատմել:

Հետևաբար ասուլիսի հետաքրքրությունն այս պահին չկար: Ի վերջո, ընդհանրապես ի՞նչ հարց կարելի է տալ վարչապետի աջկան, ով ընդամեմը 20 տարեկան է և դեռևս ոչինչ գաղտնի չի պահում օգտատերերից:



ԴԻՏԵԼ