Ի՞նչ է նշանակում Նոր Զելանդիայում ահաբեկչի զենքի հայերեն գրառումը. «Նովոստի–Արմենիա» (տեսանյութ)




Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է վերծանել Նոր Զելանդիայում ահաբեկիչների զենքի վրա նշված բոլոր գրությունները։

Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ անհայտները հրաձգություն են սկսել նորզելանդական Քրայսթչըրչ քաղաքի մզկիթներում։

Հարձակվողներից մեկն ավստրալացի ուլտրաաջ ազգայնական Բրենտոն Տարանտն է , ով 17 րոպեների ընթացքում ցանցում սպանությունների ուղիղ եթեր է հեռարձակել։

Տեսանյութում երևում են զենքի և զինամթերքի վրա տարբեր լեզուներով գրառումներ, այդ թվում` հայերեն, իսպաներեն, անգլերեն, սերբերեն և լեհերեն։ Գրառումների վրա նշված են իրական մարդկանց և պատմական իրադարձություններ, որոնք ունեն հակաթուրքական հետք։ Josue Estebanes — 23-ամյա Խոսե Էսթեբանեսը 2018 թվականի հունվարին դատապարտվել է 29 տարվա ազատազրկման մադրիդյան մետրոյում իր վրա հարձակված մի խումբ հակաֆաշիստներից մեկի սպանության համար։

Դատարանը համարել է, որ նրան սպանության է մղել գաղափարախոսական հիմքի վրա ատելությունը։ Milosh Обилић – Միլոշ Օբիլիչը սերբ ժողովրդի ազգային հերոս է։ Ծառայել է Սերբիայի կառավարիչ Ղազար Խրեբելյանինովիչի մոտ 1389 թվականին Օսմանյան կայսրության` Բալկաններ ներխուժելու ժամանակ։

Ըստ լեգենդի, Կոսովոյի դաշտում մենամարտի ընթացքում, որտեղ սերբերը փորձել են պաշտպանել իրենց անկախությունը, Օբիլիչը ներթափանցել է սուլթան Մուրադ Ա–ի մոտ և սպանել նրան, ինչից հետո սպանվել է սուլթանի թիկնապահների կողմից։

Sigizmund of Luxemburg – Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի, Հռոմեական Սրբազան կայսրության կայսր, Հունգարիայի, Գերմանիայի, Չեխիայի, Լոմբարդիայի թագավոր։

14–րդ դարի սկզբում թուրքերի դեմ խաչակրաց արշավանք է սկսել, որին սատարել է Բոնիֆացիուս 9–րդ Պապը։ Սիգիզմունդի դրոշների ներքո են հավաքվել կամավորներ ողջ Եվրոպայից, առավել ուժեղ համակազմը եղել է Ֆրանսիայից։

Feliks Kazimierz Potocki – Ֆելիքս Կազիմիր Պոտոցկի, Ռեչ Պոսպոլիտայի ռազմական և քաղաքական գործիչ, Պոտոցկիների լեհ ազնվական տան ներկայացուցիչ։

1698 թվականին ջախջախել է ղրիմյան թաթարներին Պոդգայցիի մարտում, որոնց հրահրում էր Օսմանյան կայսրությունը։

Սարիղամիշի Ճակատամարտ – Ռուսական կովկասյան բանակի Սարիղամիշի պաշտպանական օպերացիան թուրքական զորքերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Պատմականորեն գտնվել է Մեծ Հայքի նահանգի Վանանդի գավառի կազմում, իսկ 1877 թվականին ընդգրկվել է Ռուսական կայսրության կազմում։

1914 թվականի դեկտեմբերին հայ կամավորների մասնակցությամբ 3–րդ թուրքական բանակի դեմ ճակատամարտում լիովին ջախջախվեց գեներալ Էնվեր փաշան` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Iosif Gurko – Իոսիֆ Վլադիմիրի Ռոմեյկո–Գուրկո, ռուս գեներալ–ֆելդմարշալ, ով առավել հայտնի էր իր հաղթանակների շնորհիվ 1877—1878 թթ. ռուս–թուրքական պատերազմում։

Vienna 1683 — 1683 թվականի սեպտեմբերի 12–ին տեղի է ունեցել Վիեննայի ճակատամարտն Օսմանյան կայսրության կողմից Ավստրիայի մայրաքաղաքի երկամսյա պաշարումից հետո։

Քրիստոնյաների հաղթանակն այդ ճակատամարտում ընդմիշտ վերջ է դրել Օսմանյան կայսրության զավթողական պատերազմներին եվրոպական հողում։

Acre 1189 – Ակրայի պաշարումը` Սուրբ հողում Երրորդ խաչակրաց արշավանքի կարևորագույն ճակատամարտն է։

1189 թվականին երկամյա ծանր պաշարումից հետո խաչակիրներին հաջողվել է հետ բերել ռազմավարական նշանակություն ունեցող Ակրա քաղաքը, որը 100 տարվա ընթացքում մնում էր Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը և խաչակիրների հենարանը։

Նյութի աղբյուրը` Yelaket.am