Իրականում Սաշիկ Սարգսյանը մեկնել է Չեխիա՝ որդու խնդիրները լուծելու





 

Օրերս հայտնի դարձավ, որ  Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:



Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել էր ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը․«Նախաքննական մարմնի կողմից Սաշիկ Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»։

ԱԱԾ պատասխանից օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր Իսպանիայում ժամանակ անցկացնող Սաշիկ Սարգսյանը։



Politik.am-ին հաջողվեց որոշակի մանրամասներ պարզել Սաշիկ Սարգսյանի ճանապարհորդությունից։ Սերժ Սարգսյանի եղբայրը իարկանում մեկնել է Չեխիա։



Կարճ ժամանակով  է եղել  Իսպանիայում և հենց ինքն էլ կազմակերպել է իր հայտնի լուսանկարի տեղեկատվական արտահոսքը, որպեսզի թաքցնի իր իրական մտադրությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող Նարեկ Սարգսյանը՝ Սաշիկ Սարգսյանի որդին գտնվում է Չեխիայում։

ՀՀ իրավապահները հայտարարել են, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Նարեկ Սարգսյանը (Սերխիո Գոնսալես) արտահանձնվի Հայաստան։

Մեր տեղեկություններով՝ Սաշիկ Սարգսյանը մեկնել է Չեխիա՝ որդու խնդիրները լուծելու։

Ասում են՝ նա Չեխիայում լայն կապեր ունեցող հայերի հետ է պայմանավորվել, որոնք էլ կօգնեն նրան լուծել որդու՝ Նարեկ Սարգսյանի խնդիրները, ու Չեխիայի իշխանությունները նրան չեն արտահանձնի Հայաստանի իրավապահներին

ԴԻՏԵԼ