«Նա ահավոր սուտասան է». Քոչարյանի պաշտպանը՝ Սասուն Խաչատրյանի մասին





«Նա ահավոր սուտասան է». Քոչարյանի պաշտպանը՝ Սասուն Խաչատրյանի մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը քիչ առաջ արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց։

Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Քոչարյանի պաշտպաներից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց հիմնավորումները․ «Ասացինք էն, ինչ-որ պատրաստել էինք խոսելու՝ կապված հիմնավոր կասկածի հետ, անձեռնմխելիության հետ, անվտանգության հարցերի, առաջադրված մեղադրանքի, միջնորդության հետ, որը վերաբերում է կալանքի ժամկետը երկարացնելուն»։



«Ասում են՝ Պաշտպանության բանակը իրավունքն չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինեն։

Դա կատարյալ անգրագիտություն է։

Եթե այդպես ասում են, թող հղումներ կատարեն օրենքներին։



Մենք հղում ենք կատարում օրենքներին և ասում ենք՝ դա նաև ներքին հարց է։

Մենք ոչ թե միայն ներքին օրենքներին ենք հղում կատարում, այլ նաև՝ միջազգային փաստաթղթերին:



Սասուն Խաչատրյա՞նն ասաց, քննչական մարմի՞նն ասաց։

Ես չեմ հավատում նրանց, նրանց ասածը ջուր է։

Ես ասում եմ՝ 0038 հրամանն իր մեջ որևէ հանցավոր բան չի պարունակում, դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը, ոչ ոք չի կարող տալ», – ասաց փաստանաբը։

Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե այդ օրերին զինվորներին վարձկաններ էին սարքել և որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները հսկեին, Ռուբեն Սահակյանը պատասխանեց․ «Նման հայտարարություն կարող է անել մարդը, որը որ նենգափոխում է գործի փաստերը։

Մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։

Ես քրեական գործն եմ կարդում»։

ԴԻՏԵԼ