Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին. Աշոտյանը ծաղրում է





«Այսօր իմացա, որ մեր փառապանծ իշխանություններն ապրիլի 23-ն ուզում են հռչակել «Քաղաքացու օր»:

Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց կիսատ է: Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց: Օրինակ՝



1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:

2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:



3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:



4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:

5. Տարվա չորս եղանակներն անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:

6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն»։

Արմեն Աշոտյանի գրառումը

ԴԻՏԵԼ