Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ ընկերները՝ Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներն են







Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության շուրջ, որը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, իր տեսակետով Yelaket.am\Ելակետ լրատվական-ի հետ զրույցում կիսվեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:



«Ես կխոսեմ ապացույցներով և օրինակներով. առաջին նախագահը շեշտում է՝ իր և Նիկոլ Փաշինյանի կապ չունանալու մասին, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ ընկերները՝ Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Կարապետ Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներն են:



Վլադիմիր Կարապետյանը ևս Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհ ու ընկեր, ներկայումս վարչապետի խոսնակն է: Ոչ ոք չի կարող հերքել այս փաստերը:

Հիմա հարց՝ եթե կապ չկա Երրորդ Հանրապետության առաջին նախագահի թիմի ու և Նիկոլ Փաշինյանի միջև, ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ պրն. Փաշինյանի կողքին, զբաղեցնելով բարձր պաշտոններ», նշում է քաղաքագետը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

ԴԻՏԵԼ