Թուքումուր ուտելով՝ անելու ենք տնտեսական հեղափոխությունը․ Փաշինյանի ելույթը ՔՊ-ի համաժողովում (տեսանյութ)





«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպեսզի ձեւակերպի, թե ինչ է անելու ապագայում, նախ կարեւոր է, որ արձանագրի, թե ինչ է արել մինչեւ այսօր։



 

Այս
մասին կուսակցության 4-րդ համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՔՊ-ի հիմնադրման հանգամանքներն ու գաղափարախոսությունը։



Նրա խոսքով՝  մինչեւ ՔՊ-ի ստեղծումը բոլոր քաղաքական պրոցեսները կառուցվում էին մի լիդերի շուրջ, ժողովուրդն էլ սպասում էր նրա իմաստուն որոշումներին։



 

Բայց քանի որ ընդդիմադիր շարժումները ձախողվում էին, ուրեմն, ըստ Փաշինյանի՝ ինչ-որ բան այնպես չէր արվում։

 

Եվ իրենք հանդես եկան նոր գաղափարախոսությամբ՝ հռչակելով, որ «ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի»։

Իմ ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Воскресенье, 24 февраля 2019 г.

ԴԻՏԵԼ