Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն, ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»





ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։

Պետք է կենտրոնանալ 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։



Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել եւ պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։

Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակը։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու…



Բա մեկը չկա՞ ասի՝ ի՞նչ ելույթ, ա՛յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է։

Մինչդեռ առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։



Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու Նախագահ Քոչարյանին։

Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն, ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։

Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող, տեսարաններով է կերակրում:
Բայց ինչպես կասեին Հին Աթենքում, ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։

Սրած բիզն էլ չմոռանաք…»:

Մի առիթով նշել եմ,որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։Պետք է…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Среда, 20 февраля 2019 г.

ԴԻՏԵԼ