Ռոբերտ Քոչարյանի վտանգավոր հայտարարությունը․ Ինչ եղավ





Ռոբերտ Քոչարյանի վտանգավոր հայտարարությունը. Ինչ է կատարվել․․․

Lragir.am-ը գրում է․



Արցախի Վերածննդի տարեդարձի առիթով հայտարարություն է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը չի էլ թաքցնում, որ հայտարարության նպատակը շնորհավորելը չէ…

Իհարկե, երկրորդ նախագահը հայտարարում է, որ նպատակը Արցախի ու Հայաստանի գլխին կախված վտանգների կապակցությամբ մտահոգությունն է, դրանք ազդարարելը, սակայն գործնականում վտանգավորը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ու դրա տողատակն են…

Բանն այն է, որ Քոչարյանը Արցախի շարժման տարեդարձի առիթով խոսում է Հայաստանի ու Արցախի համար վտանգների մասին, գործնականում չբերելով որեւէ առարկայական փաստարկ…



Բանն այն չէ, որ վտանգ չկա: Բայց աշխարհը բավական վտանգավոր փուլում է վաղուց, և ավելին՝ այդ վտանգներն էլ ավելի խիստ ու արտահայտված էին օրինակ 2013 թվականից սկսած,

երբ ուղղակի անզեն աչքի համար տեսանելի ուժգնանում էր Հայաստանի ու Արցախի գլխին կախված պատերազմի վտանգը, որ գրեթե օրեցօր ռեժիմով հասունանում էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործակցության հետեւանքով…



Այդ ժամանակ սակայն Ռոբերտ Քոչարյանը կարծես թե որեւէ անհանգստություն չէր արտահայտում, չէր հնչեցնում որեւէ տագնապ…

Արդյո՞ք պատճառն այն չէր, որ այդ շրջանում նա զբաղված էր նույն Ռուսաստանի օգնությամբ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու խնդիր լուծելով՝ ոչիշխանական բևեռի «անտեսանելի» թիկունքում,

և քաղաքականապես նպատակահարմար չէր տագնապ հնչեցնել օդում կախված պատերազմի մասին, որովհետեւ դա հնարավոր չէր անել առանց Ռուսաստանին պատասխանատվության տակ դնելու․․․

Իսկ Ռուսաստանին պատասխանատվության տակ չէին դնի, որովհետև ամբողջ խաղադրույքն այն էր, որ Ռուսաստանը ոչիշխանական բևեռին Սերժ Սարգսյանի փոխարեն պետք է դներ իշխանության տեղը․․․

Շարունակույթյունը՝ այստեղ

ԴԻՏԵԼ