Տեր-Պետրոսյանի խայտառակ հանդիպումը Իտալիայի դեսպանի հետ․ հանդիպման թաքուն կողմը





Օրերս հայտնի դարձավ, որ  ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ:

Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:



Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ պետք է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական հարցեր քննարկի Իտալիայի դեսպանի հետ։

Կարճ ժամանակ անց Politik.am-ին հաջողվեց որոշակի դետալներ ճշտել։



Մեզ հաջողվեց պարզել, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անհանգստացած է ՄԻԵԴ-ի հնարավոր վճռից, որ կարող է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անօրինական ճանաչել։



ՄԻԵԴ գործող նախագահը Իտալիայի ներկայացուցիչ Գուիդո Ռայմոնդին է։

Տեր-Պետրոսյնաը փորձել է Հայաստանում Իտալիայի դեսպանին հասկացնել, որ Հայաստանի  նոր իշխանությունները սխալ կհամարեն ՄԻԵԴ նման որոշումը և լավ կլինի, որպեսզի Իտալիան իր ներկայացուցչի միջոցով կարողանա որոշակի ազդեցություն ունենալ կամ վատագույն դեպքում Հայաստանի նոր իշխանություններին նախապես տեղյակ պահել հնարավոր որոշման մասին։

Տեր-Պետրոսյանը դեսպանին վստահեցրել է, որ Իտալիայի նման աջակցությունը անպատասխան չի մնա և երբ ինքը դառնա ՀՀ նախագահ կանի ամեն բան, որպեսզի ամենատարբեր հարթակներում աջակցի Իտալիայի կողմից առաջ քաշվող գաղափարներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն զարմանք է հայտնել, թե երկրի նախկին ղեկավարը ինչպես կարող է նման ցածր առաջարկով հանդիպում ունենալ այլ երկրի դեսպանի հետ։

Դեսպանը Տեր-Պետրոսյանի համար հանդիպում կազմակերպած միջնորդներին հասկացրել է, որ այլևս չփորձեն միջնորդել և հանդիպում խնդրել Տեր-Պետրոսյանի հետ, քանի որ նա չի կարող նման էժանագին ինտրիգների մասնակցել ու վտանգել իր պետության հեղինակությունը։

ԴԻՏԵԼ