Իշխանության պահանջով հրաժարական տված համայնքապետը հաղթել է







Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: 



Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանից:

Նշենք, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու:



Իշխող «Իմ քայլը» դաշինքը աջակցում էր Գևորգ Ավետիսյանին, ով հավաքել է 701 ձայն:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր 10-ին, տևական բողոքի ցույցերից հետո Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել:

Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

ԴԻՏԵԼ