Հայաստանը տարօրինակ երկիր է…որտեղ 70 տարեկան բիձեն իր ձայնի համար փող էր մուրում, բայց մուննաթ է գալիս երիտասարդի վրա







Հայաստանը տարօրինակ երկիր է… 18 տարեկան պատանին այս հասարակության աչքերում փոքր չէ թշնամու գնդակի առջև կանգնելու համար, 20 տարեկան աղջիկը փոքր չէ մայրանալու և երեխա դաստիարակելու ու կրթելու համար (դեռ ոչինչ չսովորած), բայց չգիտես ինչու 25 տարեկանը փոքր է պատգամավոր, այսինքն խորհրդարանում ժողովրդի պատվիրակը լինելու համար։

Մինչդեռ բանակը, երեխան և օրենքը հավասարաչափ պատասխանատվություն ու հոգատարություն են պահանջում։



Այսինքն խնդիրն, այնուամենայնիվ, տարիքը չէ, այլ չկամությունը։



Մարդկանց հետաքրքիր չէ գիտելիքը, ոչ էլ փորձը կամ դրա բացակայությունը, քանի որ շատերն իրենց համար հիմնական չափանիշներ ունեն, որոնցից չեն պոկվում։

Մարդիկ դժվարանում են ընդունել, որ օրինակ 20 տարեկանում իրենք դեռ հավես չունեն(չունեին) մի գիրք (մասնագիտական կամ ոչ) մինչև վերջ կարդալ կամ դեռևս սեփական ընտանիքում չունեն իրենց կարծիքը արտահայտելու իրավունք։

Տարօրինակ երկիր, որտեղ 70 տարեկան բիձեն իր ձայնի համար փող էր մուրում, բայց մուննաթ է գալիս երիտասարդի վրա, որն իր երկիրը զարգացնելու ամբիցիաներ (լավ իմաստով) ունի։

Tsov Alizé Ծովինար Բանուչյան

ԴԻՏԵԼ