Խաժակյանը պատրաստ է դատի տալ Մարությանին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունը կվիճարկի դատարանում, եթե նա չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցների անունները, թե ով որքան պարգեւավճար է ստացել տարեվերջին։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ օրենքի պահանջն է, որ այդ ցուցակները հրապարակվեն:

«Իրենք պարտավորություն ունեն հրապարակելու պարգեւավճարները, ինչը չեն կատարել եւ մենք իրավունք ունենք քաղաքապետի այս գործողությունը վիճարկելու դատարանում, եթե իրենք չհրապարակեն այդ ցուցակները»,– ասաց Խաժակյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին այս ցուցակը հրապարակվել է, քանի որ քաղաքապետը իրավունք չունի չհրապարակելու, քանի որ քաղաքապետի կարգադրությունը համարվում է անհատական նորմատիվ իրավական ակտ, որը Երեւանի ՏԻՄ օրենքով պարտավոր են 6-օրյա ժամկետում հրապարակել։

«Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ չհրապարակելու պատճառների մասին կարելի է միայն գուշակել, իր կարծիքով չհրապարակելու պատճառ կարող է լինել անհավասար պարգեւատրումներ տալը. «Ես կարծում եմ, որ առանձին պաշտոնյաներ մեծ գումարներ են ստացել եւ սա հավասար բաշխում չի եղել, սա նաեւ ասում է քաղաքապետի տեղակալը, այդ պատճառով էլ չեն ցանկանում հրապարակել։

Թեկուզ քաղաքապետը պարգեւավճար չի ստացել, այդ դեպքում, թող իր տեղակալն ասի՝ ինքը որքան գումար է ստացել, իր մյուս կոլեգաները որքան են ստացել, վարչության պետերը եւ թաղապետերը որքան են ստացել»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

PAKEL