Մոր նամակը դստերը. «Տեսնելով իմ ծերությունը` մի տխրիր, մի զգա քեզ անզոր»





Իմ սիրելի աղջիկ… Կգա օրը, որ ես կծերանամ, և դու կլինես համբերատար և կփորձես հասկանալ ինձ: Եթե ես կեղտոտվեմ ճաշից, եթե չկարողանամ հագնվել առանց քո օգնության, եղիր համբերատար: Հիշիր, ինչքան երկար ժամանակ եմ ծախսել, երբ այդքանը քեզ եմ սովորեցրել:



Եթե քո հետ զրուցելուց նույն բանը հազար անգամ կրկնեմ, մի ընդհատիր… լսիր ինձ: Երբ դու փոքր էիր, ես հազար անգամ նույն հեքիաթը կարդացել եմ, որպեսզի դու քնես: Երբ տեսնես, որ ոչինչ չեմ հասկանում նոր տեխնոլոգիաներից, տուր ինձ ժամանակ և ինձ մի նայիր ծաղրական ժպիտով: Ես այդպես քեզ շատ բան եմ սովորեցրել:

Ինչպես ճիշտ ուտել, ինչպես գեղեցիկ հագնվել, ինչպես դիմակայել կյանքի դժվարություններին: Եթե ինչ-որ պահի ինչ-որ բան մոռանամ, կորցնեմ զրույցի շարանը`տուր ժամանակ, որպեսզի հիշեմ: Իսկ եթե ինձ մոտ այդպես էլ չստացվի, մի անհանգստացիր:



Ի վերջո ամենակարևորը. ինչ որ ես քեզ ասում եմ,  լսիր, կարող է պատահել քեզ հետ: Եթե ես ախորժակ չունենամ, չստիպես ինձ ուտել:

Ես ինքս գիտեմ` երբ պետք է ուտեմ, իսկ երբ ոչ:



Եթե հոգնած ոտքերս հրաժարվեն ինձ ծառայել, տուր ինձ ձեռքդ, ինչպես տվեցի իմը, երբ դու առաջին քայլերդ էիր անում:

Եվ եթե մի օր ես քեզ ասեմ, որ այլևս չեմ ուզում ապրել, այլ ուզում եմ մեռնել… ներիր ինձ… իմ խոսքերի համար: Մի օր դու ինձ կհասկանաս:

Տեսնելով իմ ծերությունը` մի տխրիր, մի խելագարվիր, մի զգա քեզ անզոր:

Եղիր ինձ հետ, փորձիր ինձ հասկանալ և օգնիր, ինչպես ես եմ քեզ օգնել, երբ դու նոր էիր սկսել քո կյանքը: Օգնիր ինձ շարժվել առաջ, օգնիր ինձ ավարտել իմ ուղին` սիրով ու համբերությամբ:

Ես կհատուցեմ քեզ իմ ժպիտով ու անսահման սիրով, որը երբեք չի խունանա: Ես սիրում եմ քեզ, իմ սիրելի դուստր… Աստված քեզ օրհնի:

ԴԻՏԵԼ