«Անպայման մինչև վերջ դիտեք` ինչքան էլ որ դաժան չթվան այդ կադրերը»





Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դիմում եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային Ժողովի 7-րդ գումարման բոլոր պատգամավորներին: Հունվարի 14-ին կայանալու է նոր ԱԺ առաջին նիստը:



Չի բացառվում, որ այդ օրը մարդասպան Մհեր Ենոքյանն արդեն ազատության մեջ լինի:

Ես հասկանում եմ, որ բազմաթիվ իրավապաշտպանների գործը տարաբնույթ մարդասպանների և այլ ծանր հանցագործների իրավունքները պաշտպանելն է: Բայց պետությունը նրա համար է, որպեսզի տեր կանգնի ոչ թե հանցագործների, այլ հասարակության բոլոր անդամների իրավունքներին:



Մեկ ամիս առաջ այդ հասարակությունը ձայն տվեց ձեզ (70%-ը` «Իմ քայլը» դաշինքին, 8%-ը ԲՀԿ-ին և 6%-ը` ԼՀԿ-ին):



Իսկ դուք այդ նույն հասարակությանը հարցրե՞լ եք` համաձայն է արդյոք այդ հասարակությունը, որ մարդասպանը (այն էլ նման դաժան մարդասպանը) հայտնվի ազատության մեջ:

Վերջնական որոշում կայացնելուց առաջ անպայման դիտեք այն կադրերը, որոնք վկայում են Մհեր Ենոքյանի անմարդկային արարքի մասին:

Անպայման մինչև վերջ դիտեք` ինչքան էլ որ դաժան չթվան այդ կադրերը»:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

ԴԻՏԵԼ