Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը. հատված «Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից





Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքից



Էռնեստո Չէ Գևարա. ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ, ամենամեծը, առաջինը, անգերազանցելին։

Իսկ ինչում է նրա մեծությունը. առաջին հերթին՝ շատ պարզ, բայց իրագործման անասելի բարդ մի բանաձևի. հաղթել, և հրաժարվել հաղթանակի վայելքներից։



Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ և չպետք է ունենա իշխանություն։



Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետև իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում։

Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության։

Նա պետք է ազատագրի իշխանական կաբինետները, մաքրի այդ կաբինետները այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում։

Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան էջից

ԴԻՏԵԼ