2018-ին զոհվել է 39 զինծառայող, որից 7-ը՝ հակառակորդի կրակոցից





2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:

Tert.am-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Արցախի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով:

Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից:

Մհեր Զիրոյան-Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ

Պարգև Սարիբեկյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վաչե Չիլինգարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հարություն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հովսեփ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանք



Հայկ Քալանթարյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Հայկ Հակոբյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ստեփան Ստեփանյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Գրիգոր Եղոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Էդգար Երեմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Արմեն Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառի տապալման հետևանք

Նարեկ Հարությունյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Ալեք Կարապետյան-Արցախ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից արձակված կրակոց



Ռուսլան Մանուկյան-Արցախ, մահվան պատճառը՝ ականի պայթյուն

Արթուր Գասպարյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Լևոն Թորոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կրակոց

Համլետ Գրիգորյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Մարտին Խաչատրյան-ՀՀ, մահվան պատճառը՝ չպարզված հանգամանքներ

Հմայակ Հակոբյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Սուրեն Այվազյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Վահագն Էլոյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց



Արմեն Աթանեսյան-Արցախ, մահվան պատճառը՝ հիվանդության հետևանք

Ժորա Պետրոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանք

Արմեն Հովակիմյան-Արցախ, մահվան պատճառը՝ ջրահեղձ լինելու հետևանք

Վազգեն Խաչատրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Հայկազ Մաթևոսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Արցախ Հովսեփյան-Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

Աղասի Մկրտչյան-Արցախ, մահվան պատճառը՝ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանք

Գևորգ Հարոյան-Արցախ, մահվան պատճառը՝ ինքնասպանության հասցնելը

Արիստակես Ազատյան-Արցախ, մահվան պատճառը՝ իրեն պատճառած հրազենային վիրավորում

Հայրապետ Նաիրյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Հրանտ Գասպարյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Էդգար Հունանյան-Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

Դավիթ Մելքոնյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթարԱ.Հ.–ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը (անունը չի հրապարակվել)

Գոռ Սարգսյան-ՀՀ, մահվան պատճառը՝ հրազենային վնասվածք

Արմեն Բաբայան-ՀՀ, 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ, մահվան պատճառը՝ ավիապատահար

Մովսես Մանուկյան-ՀՀ, 3-րդ կարգի օդաչու, մայոր, մահվան պատճառը՝ ավիապատահար

Հայկ Քարամյան-ՀՀ, մահվան պատճառը՝ ձնահյուսի տակ մնալը:

ԴԻՏԵԼ