Իմ նախընտրական շտաբի մոտ 2 հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել. Շարմազանով

Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարի լո՛ւյս, սիրելի՛ մտահոգ քաղաքացիներ: Առավոտը, իհարկե, բարի է:

Միայն թե քարոզարշավի վերջին օրերին ոմանց տմարդի տեսակը ակտիվանում է: Չեն դիմանում. շարունակում են ճղճիմ սցենարներ բեմադրել:

Ահազանգ եմ ստացել, որ երեկ Վանաձորի իմ նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է: Երբ շտաբից դուրս են եկել, իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են:

Հրավիրում եմ իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշսադրությունը՝ աչալուրջ և հետևողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում: Ենթադրում եմ, թե ում կողմից է հրահրվում այս թատրոնը:

Պարոնայք, թուլացեք և խորը շունչ քաշեք», — ֆեյսբուքյան իր էջում գրել է թեկնածուն», — գրել է Շարմազանովը:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

PAKEL