Գաղտնալսման ձայնագորությունը վկայում է խայտառակ արդարադատության մասին. Աշոտյան

Գաղտնալսման ձայնագրության երկրորդ մասի հետ կապված երեկվա սկանդալը զրկեց այս իշխանություններին իրենց կողմից այս ամիսների ընթացքում քանիցս շահարկվող, ըստ իրենց, հաղթական դրույթի, որ երկրում չկա քաղաքական կոռուպցիա եւ դատարաններն անկախ են։

Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը։

Ըստ Աշոտյանի՝ ձայնագրությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները փոխանցում են դատավորներին վարչապետի որոշումները, որոնք քաղաքական են. «Եւ այդ քաղաքական որոշումները, որոնք բխում են վարչապետի անձնական շահերից եւ տեսակետներից, վերածվում են դատական ակտերի։

Նման խայտառակ արդարադատության մասին խոսելը, չգիտես ինչու, դարձել է արգելված։ Սակայն մեր մտահոգությունները չեն փարատվում»։

Նա նաեւ նշեց, որ այդ գաղտալսումից եւս մեկ հետեւություն է արել, որ «ԱԱԾ ղեկավարը շատ ավելի պետականամետ մտծողություն ունի, եւ գուցե ավելի լավ վարչապետ լիներ, քան Նիկոլ Փաշինյանը»։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

PAKEL