Հույս ունեմ` իմ արժանի պատիժը կստանամ. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան քարոզչություն էր իրականացնում Երևանի մետրոպոլիտենում, ինչը նկարահանվում էր։

Լրագրողների դիտարկմանը, թե Մետրոպոլիտենում տեսա և լուսանկարահանումն արգելված է, մինչդեռ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավը տեսանկարահանել է, Փաշինյանն ասաց․

«Ես հույս ունեմ, որ դրա համար իմ արժանի պատիժը կստանամ, ինչ պատիժ հասնում է օրենքով, պատրաստ եմ կրել»,- նշեց նա և հավելեց, որ նախկինում ևս իր բոլոր քարոզարշավների ժամանակ նույն բանն արել է Երևանի մետրոպոլիտենում։

PAKEL