Փաշինյանը երկու րոպեում ներկայացրեց 7 ամսվա հիմնական ձեռքբերումները

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր՝ դեկտեմբերի 5–ին կայացած մեծ բանավեճում «Իմ Քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իրեն հատկացված երկու րոպեն օգտագործեց վերջին յոթ ամսում երկրում տեղի ունեցած փոփոխությունները ներկայացնելու համար։

«20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալապես անապահով խավերի համար։

Ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանա։ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի 1–ից, ևս 200 հազարինը 2019–ի ընթացքում կբարձրանա։

85 հազար մարդու թոշակ–նպաստներն ավելանում են հունվարի 1–ից։ 1000 դրամների ֆոնդը իր ազդեցությամբ հետ է գնացել և տարածվում է ոչ թե 2017 թվականի հունվարի 1–ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, այլ 2016 թվականի։

Բնակարան երիտասարդ ընտանիքների ծրագրով հիփոթեկային վարկերն իջել են մինչև հինգ տոկոս, իսկ նորակառույցների դեպքում ըստ էության անտոկոս վարկեր են տրվում։ Բարձրացել են անշարժ գույքի գները և էականորեն գործարքները։

125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է։

Երկրորդ երեխայի միանվագ նպաստը եռապատկվել է, 38 հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը, վերացել են տնտեսական մենաշնորհները, քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծվել է, երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում է եղել, 150 հազար մարդու ներվել է 130 մլրդ դրամ տուգանք։

Մեր հաջողությունները թվարկելու համար ժամանակը չի հերիքում։ Ի վերջո, այս բանավեճն է տեղի ունենում, որն աննախադեպ է Երրորդ Հանրապետության պատմության մեջ»,– ասաց Փաշինյանը։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

PAKEL