«ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին և ընտրություններից առաջ դա պետք է անի». Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց մեղադրանքները, թե ինքը ՀՀԿ-ական թեկնածուներին սպառնացել է ԱԱԾ-ով։

«Ժողովուրդ ջան, ընդհակառակը, ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնացել։ Ինչո՞ւ։ Որովհետև մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք՝ Արցախը հանձնելու համար: Հիմա մեզ մեղադրում են… Եթե մենք լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում էս կարևոր հայտարարությունը, բա ո՞ւր են նայում իրավապահ մարմինները:

Կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին և ընտրություններից առաջ դա պետք է անի, որ եթե պարզվի մենք իրոք դավադրության մեջ ենք, էս ժողովուրդն էլ իմանա, որ մենք դրության մեջ ենք, և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի:

Եթե պարզվի, որ դա սուտ է, այդ ժամանակ առնվազն պետք է իմանալ, որ ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր Դավիթ Շահնազարյանին հրավիրել է ԱԱԾ:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

PAKEL