Տարոն Մարգարյանը հրաժարական չի տա նույնիսկ ձերբակալության սպառնալիքով. թերթ





Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ, չնայած այն լուրերին, թե նա դիմում է գրել։ Այդ մասին հայտնում է «Ժամանակ» թերթը։





Ինչպես հայտնում է աղբյուրը, Մարգարյանը մտափոխվել է։ Նա հասկանում է, որ չի կարող խուսափել պատասխանատվությունից, հնարավոր է, նույնիսկ ձերբակալվի։ Մարգարյանը մտերիմներին ասել է, որ նախընտրում է ձերբակալված լինել քաղաքապետի կարգավիճակում, այլ ոչ հրաժարականից հետո։



Ի դեպ, նախօրեին քաղաքապետը գնացել է աշխատանքի և իրականացրել իր պաշտոնեական լիազորությունները, քննարկել նոր աղբատարների ձեռքբերման հարցեր։

http://newsarmenia.am

ԴԻՏԵԼ