ՀՐԵՇԱՎՈՐ ԳՈՐԾԱՐՔ․․․




Գեղանգուլյանը մտավ աշխատասենյակ, մոտեցավ բազմոցին քնած վարչապետին։

— Վազգեն քնա՞ծ ես, — վարչապետը բացեց աչքերը,
— Մոսո, ի՞նչ է, բան կա՞, — հարցրեց նա,
— Վազգեն, արքեպիսկոպոս Գարեգին Ներսիսյանն է եկել, ուզում էր քո հետ խոսել, հիշու՞մ ես նրա մասին քեզ ասել էի։
— Հա հիշում եմ, — ճմրթվեց նա,
— Վազգեն, հիմա Գարեգինը ներքևում քեզ է սպասում, ուզում է քեզ հետ անձամբ խոսել, — կրկնեց Գեղանգուլյանը:
— Մոսո, բայց փողի համար դու իրեն ասել էիր չէ՞, եթե համաձայն չի, ես հավես չունեմ անիմաստ բազառի․․․
— Հա Վազգեն ջան, իր հետ խոսել եմ, ասում է, որ համաձայն է, այնպես որ փողի մասին ամեն ինչ պայմանավորված է, մնում է, որ հիմա դու քո ծանր խոսքն ասես, որ ինքն իր ականջով քեզանից լսի։
— Մոսո, ասա թող կես ժամից գա, — դժգոհ ասաց վարչապետը:
— Լավ, կասեմ:
Մովսեսը դուրս գնաց, կառավարության գորգապատ աստիճաններով սկսեց իջնել ներքև։ Ներքևում՝ անցակետում իրեն էր սպասում Գարեգին արքեպիսկոպոս ներսիսյանը:
— Մոսո ջան հը՜, ի՞նչ ասեց շեֆը, — անհանգստացած հարցրեց Գարեգին արքեպիսկոպոսը,
— Գարեգին ջան, շեֆը խորհրդակցության է, բայց ասաց, որ էդ քո ասած գումարը քիչ է, ընենց որ հետո էլ քո ընտանիքի առկայությունն արդեն պրոբլեմ է, այնպես որ ասում է դժվար գործ է, պիտի գումարը բարձրացնես, թե չէ հիմա 15 միլիոն դոլլարը գիտես որ հեչ փող չի։
— Բայց Մոսո ջան, դու ասել էիր, որ շեֆը 15 միլիոն դոլլարով համաձայն է, կարող է գործը գլուխ բերել, — դժգոհեց արքեպիսկոպոսը:
— Բայց դե չստացվեց, դու էլ գիտես, որ դա շատ բարդ գործ է․․․ Շեֆը խորհրդակցել է արքեպիսկոպոսների հետ, բոլորն էլ քո թեկնածությունից դժգոհ են, էլ չասեմ, որ քո կինը և աղջիկը արդեն բարդացնում են գործը, — բացատրեց նա:
— Բայց մոսո ջան, 15 միլիոն դոլլարը քիչ փող չի, — դժգոհեց Գարեգինը:
— Իսկ քո կարծիքով Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելը հե՞շտ է, — քմծիծաղեց Մովսեսը, — Գարեգին, դու էլ լավ գիտես, որ դա չլինելու բան է, շեֆն ասաց, որ եթե համաձայն չես, չի կարող ոչինչ անել:
Գարեգին արքեպիսկոպոսը նյարդայնացած էր, կարծես իր ողջ ծրագրերը հօդս ցնդեցին, ինչու՞ Աստված այսքան դաժան գտնվեց, ինչու՞․․․ Այսքան մոտ էին երազանքները, ինչպիսի վեհությամբ էր հնչելու անունը․ Ամենա՜յն Հայոց Կաթողիկոս Գարեգին — Բ։
— Գարեգի՛ն, Գարեգի՛ն, — Մովսեսի ձայնից նա սթափվեց, — Գարեգին, հը՜, ի՞նչ ես ասում, ի՞նչ անեմ, շեֆին ի՞նչ ասեմ, համաձա՞յն ես, թե՞ չէ․․․
— Ի՞նչ, — շփոթված հարցրեց նա,
— Գարեգին ի՞նչ է, էս ինձ չես լսու՞մ, — դժգոհ հարցրեց Մովսեսը, — ասում եմ 20 միլիոն դոլլարով կարելի է գործը գլուխ բերել, եթե կարող ես հինգ միլիոն էլ ավելացրու, կփորձենք գործը գլուխ բերել, եթե չէ, ուրեմն ոչնչով չեմ կարող օգնել, — ասաց Գեղանգուլյանը և փորձեց հեռանալ,
— Մոսո, մի պրոբլեմ կա, — փորձեց կանգնեցնել նրան,
— Ի՞նչ պրոբլեմ, — զարմացավ Գեղանգուլյանը,
— Մովսես ջան, շեֆին ասա՛, ես համաձայն եմ, բայց մի պայմանով, հիմա նրան կտամ հինգ միլիոն դոլլարը, իսկ մնացած 15 միլիոնը միայն կաթողիկոս դառնալուց հետո, ու քիչ-քիչ, ես այդքան գումար չեմ կարող միանգամից գտնել, երբ կաթողիկոս դարձա, այդ ժամանակ Էջմիածնի գանձարանից կարող եմ օգտվել, չհաշված, որ մի քանի բարեգործներ կան սփյուռքից, որոնք պատրաստ են օգնել մեզ․․․
— Ուրեմն այդպե՞ս ասեմ շեֆին,
— Մոսո ջան, խնդրում եմ, համոզի շեֆին, գիտեմ որ դու կարող ես, այնպես որ քո լավության տակից դուրս կգամ․․․
— Եղավ Գարեգին, հիմա սպասի, ես բարձրանամ շեֆին համոզեմ, բայց ասեմ, որ շատ դժվար է լինելու․․․
— Մովսես ջան, խնդրում եմ, լավությունդ չեմ մոռանա, — խնդրեց արքեպիսկոպոսը։
Մովսեսը նորից աստիճաններով բարձրացավ ընդունարան, հանգստասենյակում Վազգենը նույն դիրքով քնած էր։ Մովսեսը մտավ ներս, մոտեցավ և թեթև ձեռքը դրեց ուսին։
— Շեֆ․․․
— Հը՜, — քնաթաթախ ասաց նա,
— Շեֆ ջան, խոսեցի Գարեգին արքեպիսկոպոսի հետ, մի հինգ միլիոն դոլլար ավելացրել եմ, այնպես որ գործերը լավ են։ Վազգենը պառկած տեղից նստեց և սկսեց տրորել աչքերը։
— Մոսո՛, սպասի, հիմա նորից ասա, տեսնեմ ի՞նչ ես ասում․․․
— Շեֆ ջան, Գարեգին արքեպիսկոպոսը համաձայն է 20 միլիոն դոլլար վճարել կաթողիկոս դառնալու համար, բայց ասում է, որ հինգ միլիոնը հիմա կտա, իսկ մնացած 15 միլիոն դոլլարը կտա կաթողիկոս դառնալուց հետո, ու ասաց քիչ-քիչ կփակվի, թե չէ չի կարող միանգամից բոլորը փակվել․․․
— Մոսո ջան, ապրես ախպեր ջան, հետո էլ ասում ես թե բիզնեսից բան չես հասկանում, նոր ոտի վրա հինգ միլիոն դոլլար կպցրիր։
— Շեֆ ջան, քեզանից եմ սովորել, — ուրախ ասաց նա, — ընենց որ շեֆ, ավել թիքեն փոր չի ծակի․․․
— Հա Մոսո ջան, իմացի՛, որ մի հատ Մերսեդես իմ կողմից քեզ նվեր։
— Շեֆ ջան, հիմա Գարեգինը ներքևում սպասում է, ուզում է քեզնից լսել, որ համաձայն ես,
— Հա դե լավ Է, ասա թող բարձրանա վերև, — ասաց նա,
— Շեֆ ջան, մի վռազի, թող մի կես ժամ անցնի, որ իմանա թե քեզ դժվարությամբ եմ համոզել,
— Լավ, դե եկ մի հատ սուրճ խմենք, նոր կասես թող գա, — համաձայնվեց վարչապետը։
Վազգենը ելավ տեղից և մտավ լոգարան լվացվելու, Մովսեսը քարտուղարուհուն պատվիրեց, որպեսզի սուրճ մատուցի վարչապետին։ Կես ժամ անցել էր, սակայն Մովսեսից ոչ մի ձայն:
« Երևի դժվար է վարչապետին համոզել, մի՞թե ճակատագիրն ինձ զրկելու է Կաթողիկոսի գահին բազմելուց », — մտորում էր Գարեգինը։ Վերջապես երևաց Մովսեսը, նա աստիճաններով իջավ և մոտեցավ իրեն,
— Կներես Գարեգին ջան, սպասեցնել տվի, դժվարությամբ համոզեցի շեֆին, այնպես որ մաղարիչ ունես։
— Վա՜յ Մոսո ջան, աչքիս վրա ախպեր ջան, հաստատ դիլխոր չեմ թողնի, — ուրախացավ արքեպիսկոպոսը, — դե ասա տեսնեմ շեֆն ի՞նչ ասաց,
— Գարեգին ջան, փողի համար արդեն ասացի, հինգը կտաս վաղը, իսկ մնացած տասնհինգը գործից հետո, ոնց որ պայմանավորվեցինք,— ասաց Գեղանգուլյանը,
— Վա՜յ Մոսո ջան, ապրես ախպերս, առավոտյան փողը կբերեմ, — ուրախացած ասաց Գարեգինը:
— Լավ, արի բարձրանանք շեֆի մոտ, հիմա նա քեզ է սպասում, իրենից կլսես ու կհամոզվես:
Նա Գարեգինին ուղեկցեց վարչապետի ընդունարան:
« Աստված բարի գտնվեց, վերջապես ամեն երազանք իրականանալու է, իզուր չէր, որ այսքան տարի փորձում էի նվաճել Ամենայն Հայոց գահը, ես դրան արժանի եմ, այս աշխարհում ամեն ինչ առնում և ծախում են, կաթողիկոսի տիտղոսը նույնպես, ես բացառություն չեմ, ժամանակին Հռոմի պապը՝ Ալեքսանդր VI պապը՝ Ռոդրիգո Բորջանն էր կաշառքով նստել պապի աթոռին։ Թագավորները և իշխանները փողով են ձեռք գցել իրենց տիտղոսներն ու պաշտոնները, այնպես որ իմ արածը մեղսագործություն չէ, սակայն մի հարց է ինձ տանջում, ինչպես եմ ես փակելու այդ ոճրագործի պարտքը, քսան միլիոն դոլլարն այդքան փոքրիկ գումար չէ, սակայն կարևորը, որ հիմա դառնամ կաթողիկոս, դրանից հետո ամեն ինչ կգնա իր հունով, վստա՛հ եմ, շուտ թե ուշ կգտնվի մի դուխով տղա, ով շանսատակ կանի դրան, ու ես էլ պարտքերից կազատվեմ », — մտքում ասաց նա:
— Պարոն վարչապետ, թույլ կտա՞ք, — պաշտոնական հարցրեց Գեղանգուլյանը,
— Հա համեցեք, — ժպտաց վարչապետը, — անցեք նստեք:
— Պարո՛ն վարչապետ, ես Գարեգին արքեպիսկոպոսին արդեն ասել եմ, մնում է, որ Դուք Ձեր ծանր խոսքով հաստատեք, — դերի մեջ մտավ Մովսեսը,
— Իհարկե, մենք խորհրդակցեցինք ու որոշեցինք, որ կարող ենք օգնել քեզ, այնպես որ Մովսեսի հետ կպայմանավորվեք ինչ-որ պետք է, հուսով եմ, ամեն ինչ կլինի ձեր ուզածով, — խոստացավ վարչապետը:
— Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, — ասաց Գարեգինը, — Աստված օգնական Ձեզ, հուսով եմ, ներկա կգտնվեք կաթողիկոսական երդմնակալությանը:
— Գարեգին ջան, ճիշտն ասած, ես այդ օրը նիստի եմ, բայց երեկոյան անպայման կայցելեմ շնորհավորելու համար, — խոստացավ վարչապետը։
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հրաժեշտ տվեց և դուրս եկավ վարչապետի աշխատասենյակից: Կարծես ամեն ինչ ստացվեց, սակայն նրա մեջ ատելությունն ու հակակրանքը բազմապատկվեցին վարչապետի հանդեպ, նրա հիշողության մեջ տպավորվեց վարչապետի կեղծ ու շինծու ժպիտը։
« Ոչի՜նչ, երկար չես ձգի պիղծ ու ոճրագործ տականք, Աստված ամեն ինչ տեսնում է, նզովյալ լինես դավաճան հայվան ու անժառանգ սատկես ու գնաս », — մտքում անիծեց Գարեգինը։