Երբ հերոսից հակահերոս կես քայլ է. ուշագրավ մանրամասներ Վիտալի Բալասանյանի կրիմինալ անցյալի մասին




ArmLur.am-ը գրում է․

Վերջին շրջանում Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը բավականին ակտիվ կերպով քննադատական գնահատականներ է հնչեցնում Հայաստանի իշխանությունների հասցեին:

Վիտալի Բալասանյանի դեպքում այս ամենը միգուցե եւ նորմալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ ճանապարհ է անցել նա: Արցախյան ազատամարտի առաջի իսկ օրերից նա ակտիվ դերակատարություն է ունեցել պատերազմին.. 1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար:

1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին` հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.` ԼՂՀՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից` ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Եղել է նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավոր:

Սրանք Վիտալի Բալասանյանի կենսագրության հերոսական էջերն են: Բայց, արի ու տես, հետո արդեն հերոսը սկսել է գահավիժել բավական մեծ արագությամբ: 2012 թվականի ապրիլի 28-ին Վիտալի Բալասանյանն իր թեկնածությունն է առաջադրել ԼՂՀ նախագահի ընտրություններում, սակայն չի ընտրվել:

Դեռ այդ ժամանակ արցախցիներից շատերը չէին վստահում Բալասանյանին եւ կարծիքներ էին հնչեցնում, որ նա կամ հարազատները մշտապես աղմկալի պատմություների մեջ են հայտնվում:

Եվ, ահա, ընտրություններից մեկ տարի անց ինքը՝ Վիտալի Բալասանյանը, հայտնվեց կրմինալ պատմության կիզակետում:

Իր դեմ մահափորձի դրդիչ՞ը 2013թ. դեկտեմբերի 29-ի երեկոյան Սերգեյ Հարությունյանը պայթուցիկ սարքը մագնիսով տեղադրել էր Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում կայանված Վիտալի Բալասանյանի ,Նիսան Պատֆայնդերե մակնիշի 45 ՏԼ 045 պետհամարանիշի ավտոմեքենայի առջեւի աջ անվաթեւի տակ` նպատակ հետապնդելով իր մոտ նախապես պահվող բջջային հեռախոսով պայթուցիկ սարքին միացված բջջային հեռախոսին հեռախոսազանգ կատարելու միջոցով Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում ավտոմեքենան պայթեցնել:

Սակայն հանցանքն ավարտին չէր հասցվել Վիտալի Բալասանյանի կողմից ավտոմեքենայով հետադարձ մանեւրելու ընթացքում պայթուցիկ սարքի ընկնելու արդյունքում: Իսկ ի՞նչն էր եղել պատճառը, որ նրա դեմ մահափորձ էր արվել:

Բանն այն է, որ Արա Ավետյանը եղբորը` Սամվել Ավետյանին, մեկ այլ քրեական գործով պատասխանատվությունից ազատելու համար օգնության խնդրանքով դիմել էր Վիտալի Բալասանյանին: Վիտալի Բալասանյանն էլ Արա Ավետյանին ծանոթացրել էր իր մտերիմ ընկերոջ` Երեւանում փաստաբանական գործունեությամբ զբաղվող Գեորգի Գյուլխանյանի հետ, որպեսզի վերջինս օգնի Ավետյանի եղբորը:

Գեորգի Գյուլխանյանը եւ Արա Ավետյանը հանդիպել են գործի հանգամանքները քննարկելու համար, եւ, ըստ վերջինիս, Գեորգին ասել է. ,Շալվարս կհանեմ, յուբկա կհագնեմ, եթե ես քո եղբորը դատարանի դահլիճից դուրս չհանեմե:

Արդյունքում, ըստ ամբաստանյալ Արա Ավետյանի, Գյուլխանյանն իր եղբորը ազատազրկումից ազատելու դիմաց պահանջել է 1.2մլն դրամ: Սակայն Գյուլխանյանն այդպես էլ չի կարողացել խոստումը կատարել, եւ Արա Ավետյանը, իրեն խաբված զգալով, փաստաբանից պահանջել է իր գումարը:

Արա Ավետյանը դատարանում հայտարարեց, որ երբ գումարի հետ վերադարձնելու պահանջով դիմել է Գեորգի Գյուլխանյանին, նա պատասխանել է, թե ինքն ամեն ինչ արել է անվճար, եւ գումարային բոլոր հարցերով թող նա դիմի Վիտալի Բալասանյանին:

Ուշագրավն այն է, որ ամբաստանյալները դատարանում հայտարարել էին, որ կա անձ, որը դրդել է իրենց կատարել այդ արարքը, եւ դա միայն Վիտալի Բալասանյանն է:

Ասել է թե` գեներալ-մայորը գործարքների մեջ էր մտել, մարդկանց հույս էր տվել, իսկ վերջում ոչինչ չի արել` հուսախաբ անելով մարդկանց:

Ուշագրավն այն է, որ Արցախի գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը առաջին անգամ չէ, որ մարդկանց խոստումներ է տալիս, բայց ավելի ուշ նրանց թողնում է բախտի քմահաճույքին կամ, մեղմ ասած, խաբում է:

Հերթական խաբեությունը 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ ,Սասնա ծռերե զինված խմբավորման անդամները գրավեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը` պատանդ պահելով այնտեղ գտնվողներին, Հայաստանում քաոս սկսվեց: Իրավիճակն այնքան անկառավարելի էր, որ ՀՀ իշխանությունը ստիպված եղավ Արցախից ,մարդ բերելե:

Եւ, ահա, այդ գործին լծվեց Արցախի հերոս, Արցախի ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:

Նա խմբի անդամներին խոստացել էր զենքերը խաղաղ վայր դնելու դեպքում միջնորդ հանդիսանալ նրանց պատիժը մեղմացնելու համար: Սակայն նրանց մասով գործը ավարտվեց եւ բավականին խիստ պատիժներ նախատեսող քրեական հոդվածներով մտավ դատարան:

ՈՒ համառ պնդումներ կային, որ ,Ծռերիե խմբավորման անդամների մեծ մասը դատապարտվելու է ցմահ ազատազրկման:

,Ժողովուրդե օրաթերթը Բալասանյանից հետաքրքրվեց` ինչու խաբեց տղաներին: ,Ի՞նչ է նշանակում` իմ ասած խոստումը իրականություն չի դառնում, այսինքն` ես ասել եմ` մարդասպաններին պետք է շուտափույթ ազատե՞լ:…Մենք առաջին օրն ասեցինք` երբ զենքերը ցած կդնեք, մենք ամեն ինչ կանենք:

Իմ հայտարարությունից հետո, տեսեք, քանի հանցագործություն է կատարել այդ զինված խումբը, որը գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում: Դրանից հետո եղել են սպանություններ, պատանդներ են վերցրել բժիշկներին, գույքի փչացում է եղել, ինչի՞ մասին է խոսքը:

Այսինքն` մնան անպատի՞ժ նրանք, ովքեր հանցագործություն են արելե: Նկատենք, սակայն, որ այդ միջադեպի ժամանակ առաջին սպանությունը եղավ հենց ՊՊԾ գնդի գրավման առաջին օրը, երբ ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը փորձել էր դիմադրել եւ տեղում սպանվել:

Ու այս առումով հետաքրքիր է` մի՞թե այն ժամանակ Բալասանյանը չգիտեր կատարվածի մասին, որ նման խոստումներ էր տվել ,Սասնա ծռերինե:

Ըստ էության, նա գիտեր, բայց, հանուն նախկին իշխանություններին հաճոյանալու եւ իրավիճակը շտկելու, խոստումներ տվեց, իսկ վերջում էլ թողեց բախտի քմահաճույքին:

Արձանագրենք, որ ,Սասնա ծռերիե կողմից ՊՊԾ գունդը գրավելու գործով մեղադրյալները ազատության մեջ հայտնվեցին, իսկ նրանցից շատերը համաներվեցին թավշյա հեղափոխութունից հետո` բացառապես նոր իշխանությունների բարի կամքի շնորհիվ: Իսկապես ցավալի է Բալասանյանի այդ կերպարանափոխությունը:

Մանրամասները՝ տեսանյութում Քնար Մանուկյան, Էդգար Համբարձումյան