Որքան գումար ունի Քոչարյան ընտանիքը




Lragir.am-ը գրում է․

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը, պատասխանելով իր ընտանիքի կարողության մասին հարցին,

ասել է, որ եթե միլիարդներ ունենային, ապա անցած մեկ տարվա ընթացքում այդ գումարների գոնե մի մասը կգտնեին․․․

Լեւոն Քոչարյանը հերքել է 4 միլիարդ դոլար ունենալ պնդումը: «Մարդիկ ընդհանրապես պատկերացնու՞մ են որքան է միլիարդը», – ասել է նա․․․

Պատասխանելով հարցին, թե ինչ միջոցներով են ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ Լեւոն Քոչարյանն ասել է, որ զբաղվում է բիզնեսով,

իսկ եղբայրն իրենից շուտ է սկսել դրանով զբաղվել․․․

Լեւոն Քոչարյանն ասել է, որ միլիարդատեր չէ, բայց միլիոնատեր է․․․

Այսպիսով, հանրությունը վերջապես կարող է մոտավոր պատկերացնել, թե որքան գումար ունի Քոչարյան ընտանիքը՝ քիչ միլիարդից, բայց շատ միլիոնից․․․

Հիշեցնենք, որ 10 տարի առաջ հրապարակվեց 4 միլիարդ դոլար թիվը: Իբր, այդքան է Քոչարյանների ընտանիքի կարողությունը․․․

Ոչ ոք այդպես էլ ապացույցներ չներկայացրեց, բայց թիվն այնքան տպավորվեց հանրային գիտակցության մեջ, որ եթե հիմա, օրինակ, Քոչարյանը «վերադարձնի» 3,5 միլիարդ, ապա նրանից կպահանջեն եւս կես միլիարդ․․․

Ըստ ամենայնի, 4 միլիարդի աղբյուր կարելի է համարել ռուսական versia.ru-ի հրապարակումը, որում հղում է արվում ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանին․․․

2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը Մեդիամաքսին տված հարցազրույցում լեգենդ է անվանել 4 միլիարդ դոլար կարողության մասին տեղեկությունները․․․

Նա ասել է, որ 4 միլիարդի մասին տեղեկությունը, բացարձակ հիմարություն լինելով, ուժեղ հարվածում է վարկանիշին․․․

Հարցին՝ արդյոք իրեն հարուստ մարդ է համարում, Քոչարյանը պատասխանել է.

«Եթե խոսենք ողջ ընտանիքի հնարավորությունների մասին, կարծում եմ, Հայաստանում եւս երկու հարյուր ընտանիք կգտնվի՝ եկամուտների համադրելի մակարդակով»: Քոչարյանն ասել էր, որ նկատի ունի իր որդիների բիզնեսները․․․

Լեւոն Քոչարյանը փաստացի խոստովանել է, որ միլիոնատեր է: Բաց աղբյուրների համաձայն՝ Հայաստանի նախկին նախագահը 0.0032% բաժնեմաս ունի Սիստեմա ընկերությունում, նաեւ ընկերության տնօրենների խորհրդի անդամ է ու աշխատավարձ է ստանում․․․

Versia.ru-ի տվյալներով, Քոչարյանին ու ընտանիքին են պատկանում մի շարք ընկերություններ կամ էլ դրանց բաժնետոմսերի զգալի մասը․․․

Դրանց թվում են Արցախբանկը, ՄԱՊ ընկերությունը, Յունիբանկը, Արդշինինվեստբանկը, Կոնվերսբանկը, Renko Construction-ը, Նաիրի բժշկական կենտրոնը,

Ղ-Տելեկոմը, Հայաստանում Տոյոտա ընկերության ներկայացուցչությունը, Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունը: Այս տվյալների մի մասը հերքվել է․․․

Կավկազսկի ուզել պարբերականը 2018 թվականի գրել է, որ «4 միլիարդ դոլարն արդեն 10 տարուց ավելի քննարկվում է եւ այդ ընթացքում մի բան չի հերիքել՝ ապացույցներ»․․․

ԿՈւ-ի հեղինակի տվյալներով, ընտանիքին են պատկանում Նաիրի բժշկական կենտրոնը (հնարավոր է, համասեփականատեր են), Նաիրի ապահովագրական ընկերությունը, Ռեդիսոն հյուրանոցը, հնարավոր է, մի շարք այլ հյուրանոցներ, այդ թվում՝ Ծաղկաձորում․․․

2007 թվականին Հայաստան մտավ երկրորդ խոշոր օպերատորը՝ Վիվասելը (ՄՏՍ), որը ներկայում Սիստեմայի կազմում է․․․

 

Ռոբերտ Քոչարյանը 2009 թվականին տեղ ստացավ Սիստեմայի տնօրենների խորհրդում, ավելի ուշ բաժնենաս գնեց այդ ընկերությունում, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․․․

ԿՈւ-ն Քոչարյան ընտանիքի կարողությունը գնահատել է 250 միլիոն դոլար․․․