Չափազանց գաղտնի կամ ո՞վ է սպանել մեռյալ ծովը․ Արտակ Գալստյանի ուշագրավ գրառումը




Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՉԱ(պ)ԱԶԱՆՑ ԳԱՂՏՆԻ.ԿԱՄ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ՄԵՌՅԱԼ ԾՈՎԸ

Միշտ ասել եմ նախկին իշխանության ողբերգությունը,դա նրանց իրականությունից կտրված և վիրտուալ աշխարհում ապրելն է եղել:

Ռոբերտը հայտարարում էր,որ ունենք տարեկան 25 տոկոս տնտեսական աճ,ինքը վոին է,կովկասյան վագր և հավատում էր դրան:

Սերժը հայտարարում էր ,որ Արմենիկում է հայտնաբերել,Սպիդ է բուժում,ինքը թույն շախմատիստա ,Շուշին ինքնա գրավել և հավատում էր դրան:

Հետո հավատացին որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը միայնակ սպանդ կազմակերպեց ԱԺ-ում,2008-ին ժողովուրդը կրակեց բանակի վրա,2016-ի ապրիլյան քառորյան ,800 հեկտար հողի կորուստը դա հաղթանակ էր և այլն:

Ընդունեք, վերը թվարկածը ցանկացած անաչառ դիտորդի մոտ միակ միտքը որ կառաջացնի այն է,որ գտնվում է ծուռ հայլիների թագավորությունում:,

Հիմա էլ,իրենց վիրտուալ աշխարհից նյութ են տարածում,որ Վարչապետը ԱԱԾ գործակալ է եղել:
https://ardarutyun-am.livejournal.com/510.html…
Չեն զլացել Նիկոլ Փաշինյանի վիրտուալ գործն են հրապարակել:

Բայց քանի որ հայերեն չգիտեն և օտար են, հենց վիրտուալ գործի առաջին էջերից իրենք իրենց մատնել են՝
-Հույժ գաղտնիի փոխարեն գործի առաջին էջին գրել են Չապազանց գաղտնի,հստակ երևում է ,որ նախկինների վիրտուալ աշխարհում հայերեն ուղղագրություն ,մասնավորապես ՝ պ-ի և փ-ի նույնպես չգիտեն:

-Վիրտուալ հոդվածագիրը գրում է ,որ Նիկոլ Փաշինյանը իբր թե հավաքագրվել է 90-ականների վերջին,ըստ տրամաբանության հենց այդ ժամանակ էլ պետք է կազմվեր գործակալային գործը,սակայն այն կազմվել է 26 փետրվարի 2009-ին:

Ի՞նչ է ուզում ասել հոդվածագիրը՝որ 10 տարի Փաշինյանը եղել է հավաքագրված գործակալ և նրա վերաբերյալ գործ չի՞ կազմվել:

Սա կարող է լինել միայն մի դեպքում,ե՞թե ոչ թե ԱԱԾ-ն է Փաշինյանին հավաքագրել,այլ հակառակը:
Տարօրինակ է նաև այն,որ գործակալական գործը ավարտվել է 15 հունվարի 2010-ին:

Ստացվում է Փաշինյանը գործակալ է եղել 11 ամիս,հետո հավանաբար իր դիմումի համաձայն ազատվել է,ասեմ հավաքագրումը և գործի կազմումը միաժամանակյա է և այն չի ավարտվում քանի դեռ գործակալը շնչում է:

Ուշագրավ է այն,որ ըստ վիրտուալ գործի, փաստորեն Փաշինյանը հավաքագրվել և նրա վերաբերյալ գործակալական գործը կազմվել է,երբ վերջինս եղել է հետախուզման մեջ:

Հիշեցնեմ մեր վիրտուալ մարտիկներին ,որ 2008թ-ի մարտի 2-ից Փաշինյանը եղել է ընդհատակում և հետախուզման մեջ, ինքնակամ ներկայացել է դատախազություն և ձերբակալվել 2009 թվականի հուլիսի 1-ին:
Ստացվում է ԱԱԾ-ը նրան հավաքագրել է ընդհատակում,իսկ գործակալական գործը ավարտել է,երբ Փաշինյանը եղել է դեռ կալանավոր:

Հոդվածագիրը նշել է,որ Փաշինյանը 2009-ին եղել է ԼԳԲՏ համակիր:

Հիշեցնեմ ՝ առաջին ֆորումը,որով և Հայաստան մուտք գործեց ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անունը տեղի է ունեցել 2015թ-ի Հոկտեմբերի 17-18 Լոռու մարզում, «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ և կրում էր «Ծիածան» անվանումը:

Ես չեմ վիճարկում ,որ մեր Վարչապետը հեռատես քաղաքական գործիչ է,բայց չեմ կարծում,որ նա 2009-ին կարող էր կանխատեսել,որ Սերժ Սարգսյանը վեց տարի հետո ՀՀ-ում պետք է ԼԳՏԲ ֆորում արտոնի,որ ինքն էլ դրան համակրեր կամ ոչ:

Իսկ ամենածիծաղելին այն է,որ 2009թ-ի գործակալային գործի առաջին էջում տեղադրված է Փաշինյանի 2015 թ-ի նկարը:

Այստեղ նույնպես կասեմ,ես ընդունում եմ,որ ԱԱԾ-ը հեռատես կառույց է,բայց չեմ կարծում որ այն աստիճան,որ կարողանար 2009 թ-ին ձեռք բերեր Նիկոլ Փաշինյանի 2015թ-ի նկարը:

Ծիծաղելի է նաև գործակալական գործի երեք հատորների փաստաթղթերի ցանկը՝
-հրամանագիր,աշխատողների թերթիկ,անձնական ցուցակ,գործում նշված անձիք,հեռագիր Վանաձորից,մուտքի հեռագիր Վանաձորից և այլն:

Փաստորեն ստացվում է մեր Վարչապետը գտնվելով ընդհատակում հետախուզման մեջ և ձերբակալվելուց հետո մեկուսարանում ,ԱԱԾ հեռագրեր է ուղարկել և ստացել Վանաձորից:

Իսկ ամենածիծաղելին այն է,որ 2009թ-ին կազմված գործակալական գործի նյութերի ցանկը ավարտվում է 2008թ-ի տեղեկանքով:

Ամփոփեմ ՝
Սույն բարբաջանքի փոխարեն հարգելիներս կարաիք միանգամից հայտարարել,որ ձեր Վիրտուալ աշխարհում ,Իսրայելում գտնվող Մեռյալ Ծովը Ռոբիկն ու Սերժիկն են թխալ:
Հաստատ ավելի արժանահավատ կլիներ:

Արտակ Գալստյան