Դոզան բավական է, պարոն Փաշինյան.Վիկտոր Սողոմոնյան




Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սաղոմոնյանի հետ:/Մաս 1-ին/

-Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշում հրապարակեց:Նա մեկ անգամ արդեն պարտություն էր կրել ,կրկին դիմել էր և ՄԻԵԴ-ի պատասխանն արդեն հայտնի է: Ի՞նչ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:

-Իրոք այդ որոշումը բավականին լուրջ նշանակություն ունի այն գործընթացներում , որոնք տեղի են ունենում Հայաստանում,նկատի ունեմ Մարտի 1-ի հետ կապված այս նոր դրվագը:

Տարիներ շարունակ ,Տեր-Պետրոսյանը, իր թիմակիցները՝Նիկոլ Փաշինյանը,ասում էին,որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին զրկված է եղել ցուցարարներին միանալու հնարավորությունից:

Այս վճռով մենք հստակ տեսնում ենք,որ բացարձակ նման բան չի եղել,նա ազատ է եղել իր տեղաշարժի մեջ և նա կարող էր գալ և զսպել բախումները,որովհետև մենք կադրերից տեսնում ենք,պատմությունից էլ գիտենք,ինքներս էլ վերապրել ենք այդ օրերը,որ միտումնավոր հավաքված մարդկանց,ցուցարարներին տարան բախումների՝սկսեցին բարիկադներ կառուցել:

Ասացին՝իբր Տեր-Պետրոսյանը չի կարողանում գալ:

Առաջին հայացքից կարող է թվալ,որ սա այնքան էլ կարևոր հանգամանք չի, բայց ինչ-որ արհեստական թեզ կա,ասում են՝ Քոչարյանը սահմանադրական կարգը գուցե և չի տապալել ,գուցե և ինքը կապ չունի զոհերի հետ,բայց շղթան է բացահայտվել,թե ինչպես են այս օրը գործողությունները եղել:

Ճակատագրի հեգնանքով,այս որոշմամբ բացահայտեց մարտի 1-ի ողբերգության շղթան:Տեր-Պետրոսյանը հրահրեց բախումներ և թաքնվեց տանը:

Սա ակնհայտ է,այստեղ այլ կարծիք լինել չի կարող և այս որոշումը հաստատեց սա:Ուշադրություն դարձնենք մի կարևոր հանգամանքի վրա.ինչու Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին,իսկ նա ակնհայտ գնացել է բախումների:

Ընդամենը 3-4 ամիս առաջ,մեր թերթերից մեկը ,որը կարծում եմ պատահական և այնստեղից –այնտեղից լսելով չէր գրել,մի նյութ հրապարակեց,որտեղ պատմեց ,ինչպես ,որ Տեր-Պետրոսյանը իմացավ,որ ոստիկանությունը առավոտյան 6-ին գալիս է հրապարակ,կանչեց ազատամարտիկներին ,ովքեր այդ պահին կային Ազատության հրապարակում և ասաց՝տղերք խնդրում եմ ,մի 20 րոպե ծեծ կերեք :

Բառացիորեն թերթի հոդվածն եմ փոխանցում,Ժողովուրդ թերթում էր տպագրվել ,դա միակ նյութը չէ,որ փաստում էր ,որ Տեր-Պետրոսյանը բախումների է տարել:

Մեր ՀՔԾ-ի սիրած ՎիքիԼիքսը նայեք,որը մի դեպքում ընդունվում է որպես գործ հարուցելու հիմք,մյուս դեպքում բանի տեղ չի դրվում:

ՎիքիԿիքսի հրապարակումներ կան,որտեղ Փենինգտոնը հստակ գրում է,որ որը ըստ ամնայնի սցենարը կզարգանա բախումներով:

Սա ինչի՞ բերեց.Տեր-Պետրոսյանը չուզենալով կիսել պարտված ընդդիմադիրների ճակատագիրը,որոնք ժամանակին մարդկային կյանքերը վեր դասեցին իրենց քաղաքական կարիերայից,չգնացին բախումների,նա հասկացավ ,որ իր քաղաքական ազդեցությունը կավարտվի և միտումնավոր զոհերի գնաց:

Այս շղթան իսկապես բացահայտվեց այս վճռի շնորհիվ:

-Որոշում կայացվեց,արդեն հայտարարվեց ,որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ,զինված ուժերի ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի,Յուրի Խաչատուրովի,Արմեն Գևորգյանի գործերը ուղարկվելու են հսկողություն իրականացնող դատախազին,այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Գործը տեղափոխվում է դատարան:Ի՞նչ հանգրվանի եք հասել:

— Հանգրվանին մենք վաղուց ենք հասել,մի շարք իրադարձություններից հետո ,որոնց թվում է ամառվա՝հուլիս,ապօրինի կալանքը,գիշերային նիստերով,գաղտնալսումների հրապարակումը,դատավորների վրա ճնշումը, հետո ,երբ պարզվեց,որ օրենքը հետադարձ ուժի ունի մի դեպքում,երբ վերաբերվում է նախագահ Քոչարյանին,իսկ մյուս դեպքում հետադարձ ուժ չունի, երբ վերաբերվում է յոթի գործին:

Նման բազմաթիվ ապօրինություններ կան,և այս գործը ընդհանրապես ապօրինությունների շղթա է:

Իմ կարծիքով,մենք վաղուց եկել ենք այն հանգրվանին,երբ այս գործը դադարել է իրավական մաս ունենալուց:

Մենք հասել ենք մի տեղ,երբ այս գործի կյանքը ուղիղ համեմատական է իշխանության վարկանիշին,կամ ուղիղ համեմատական է և կտևի ճիշտ այնքան ,որքան այս մարդիկ և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը կլինի իշխանության :

-Բայց դրա համար կա Եվրոդատարան:

-Իհարկե.Այս գործը արդեն պարզ է, կեպեկի արժեք չունի,հիմա դատական փուլը անցնենք ,ինչ-որ վճիռ կայացվի,այսպես ասած ապացույցներ բերեն,որոնք իրականում չկան,արդեն բազմաթիվ մարդիկ ծանոթացել են գործի նյութերին և առիթ եմ ունեցել շատերի հետ խոսելու,այս գործը ջուր է ,անելիք չկա:

Սա մի գործ է ,որը արտաքնապես կարծես իրավական ինչ- որ կողմ ունի, բայց իրավական մաս իրականում այս գործընթացը չունի,բացարձակ քաղաքական գործընթաց է, և Քոչարյանն էլ ,որ քաղաքական բանտարկյալ է,արդեն քչերն են կասկածում:

-Կարելի է ասել,որ պետք է ձեռքերը վար իջեցնել և սպասել Եվրոպադատանի որոշմանը:

-Իհարկե ձեռքերներս ծալած չենք նստելու և առաջին հերթին նախագահ Քոչարյանի մասին է,ես իրենից այդ ուղերձը ստացել եմ և ոչ միայն ես,այլ նաև ինքը հանրությանն է հղել ,որ ինքը ամեն վայրկյան շարունակելու է պայքարել և ամեն օրը իր կալանքի ապօրինի է,օրեքնով թույլ տված բոլոր միջոցներով պայքարելու ենք,որ և արդարացվի ,և դադարեցվի կալանքը որպես խափանման միջոց, դա պարզապես մեզ համար խայտառակություն է՝մեր պետության ,ազգի համար,իհարկե նաև քաղաքական միջոցներով:

ՄԻԵԴ որոշումը եկավ ապացուցելու,որ այն ,ինչ մենք ասում էինք անցած տարվա հուլիսին՝որ սա քաղաքական նրեժ էր,պատմությունը հարմար ձևով վերաշարադրելու հարմար միջոց է…

-Լևոն Տեր-Պետրոսյանի,թե՞ Նիկոլ Փաշինյանի վրեժն է:

-Մարտի 1-ի կոնտեստում ինչ տարբերություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի,թե՞ Նիկոլ Փաշինյանի:

-Մի տարբերությամբ,որ այսօր իշխանությունը ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է:

-Նիկոլ Փաշինյանը այդ դեպքերի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է,եթե ուժի մեջ եղած դատավճիռները կարդաք,կտեսնեք ,թե նա ինչ մասնակցություն է ունեցել ,չնայած դատավճիռներ կարդալու անհրաժեշտություն էլ չկա,դա ակնհայտ փաստ է,հիմա ուղղակի փորձում են վերաշարադրել պատմությունը այնպես,որ ստացվի,որ իրենք ճիշտ էին:

-Ինչու թիրխում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը:Եթե գալիս են մերժիր Սերժին կարգախոսով ,գալիս են ,որպեսզի մերժեն ողջ իշխանական համակարգը ,իսկ Ռոբերտ Քոչարյանը վաղուց հրաժարվել էր իշխանությունից :

Դուք մի առիթով ասել եք,որ այդ 10 տարիների ընթացքում մի անգամ չեք լսել ,որ ինքը ասի՝ես վերադառնում եմ քաղաքականություն,իր կենսակերպն էլ դրա հաստատումն էր,ինչո՞ւ թիրախում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը: Դուք էլ եք պնդու՞մ ,ինչպես Ռոբերտ Քոչարյանը,որ երկրի հետ կապված կան անվտանգության հարցեր և հասկանում է ,որ միակ խոչընդոտողը կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը ,սրանք էին պատճառները,թե՞ կային այլ հարցեր:

-Այստեղ հարցերի մի ամբողջ համալիր է,այնպես չի ,որ մի պատճառ է,ինչի պատճառով Քոչարյանին դարձրեցին քաղբանտարկյալ:

Պատճառները բազմաթիվ են.նույնիսկ իր բանտում լինելու պարագայում տեսնում ենք,թե ինչ միջազգային հեղինակություն ունի նախագահ Քոչարյանը,դա ոչ միայն իր անձի,այլ ՀՀ հեղինակությունն է,մեր ժողովրդի ձեռքբերումներից մեկն է,որ մենք ունենք քաղաքական առաջնորդ,որ նման հեղինակություն ունի:Տարբեր տեղերից արձագանքները տեսնում ենք:

Պարզ էր,որ նախագահ Քոչարյանը,եթե ընդդիմադիր գործունեություն ծավալի,ապա հիմնական մրցակիցը հենց նա է լինելու:

-Ինչու՞, կար Սերժ Սարգսյանը,ով ուներ կուսակցություն ,իսկ ահա երկրորդ նախագահը չունի կուսակցություն:

-Ամենակարևոր բանը,որ կա քաղաքական հասարակական կյանքում,դա մարդու ձեռբերումներն են,որոնք կարող են մի պահ մոռացվել,բայց դրանց մասին հիշեցնելը դժվարի չէ:

Շատերը կարծես հիշողության թարմացում են ունեցել և դա կապված է մեր օրերում տեղի ունեցած տնտեսական քաղաքականության,շարժի հետ,եթե այդպիսին հիմա կա :Դա կապված է ներդրումների,սփյուռքի հետ հարաբերությունների,արտաքին քաղաքականության ,ղարաբաղյան և բազմաթիվ հարցերի հետ:

Եթե օրինակ մարդիկ կարող էին գալ գրասենյակ և ասել,որ ամոթ է ,որ մեր նախկին նախագահը բանտում է,հիմա ասում են,որ իր ժամանակ բոլորովին այլ կերպ ենք ապրել ,մարդիկ հիշում են այդ տարիները ամենալավ ձևով:

-Մենք այդ տարիներին կգանք՞, այնուամենայնիվ եթե պետք է պայքարեն,ավելի հեշտ չէ,որ պայքարի այն ուժը,որն իր հետևում ունի կուսակցություն:

-Ես առաջարկում եմ այդ հարցը տալ Նիկոլ Փաշինյանին կամ իշխանավորներին, ինչու հենց իրենք որպես թիրախ ընտրեցին հենց Ռոբերտ Քոչարյանին,որը կուսակցություն չունի:

-Ասում են՝հանային պահանջ է:

-Բացարձակ,հանրային պահանջը միֆ է,Քոչարյանի գործի մասով հանրային պահանջի գոյությունը միֆ է:Կարծու՞մ եք,որ հանրային պահանջ կա՞ր,Քոչարյանին կալանավորելու:

-Ես վստահ եմ,որ այդ հարցը 10 տարի շարունակ և իշխանությունը և նաև ընդդիմությունը միասին ձևավորեցին:

-Կար ձևավորված և հրամցված լեգենդ,թե իբր կա նման պահանջ:Ես որոշ հարցումների եմ ծանոթացել,որոնք տարբեր կազմակերպությունների կողմից են արվել ,ես չեմ պատվիրատուն,որ ձեռքիս տակ ունենամ:

Որոշ աղմկարահարույց գործերի բացահայտման հասարակական պահանջը չափվում է 1-1,5 տոկոսով,համարել,որ այդ տոկոսի ցանկությունը դա բազային ցանկություն է,որը հասարակական պահանջ է ձևավորում Քոչարյանին հետապնդելու,դա ուղղակի հաջողված պրոպագանդիստական տրյուկ էր,որը արվել է:

Արվե՞լ է միայն Նիկոլ Փաշինյանի կողմից:

-Ում կոմից էլ որ արվել է,բարեբախտաբար կա մի ճշմարտություն,տրյուկերը կարճ կյանք ունեն:

-Դրա հետևանքով կարող է փակվել երկրորդ նախագահը:

-Դա արդեն տեղի է ունեցել,ես չեմ կարող ասել,որ դա էֆեկտիվ չէ,ես դրա մասին չեմ խոսում,ես խոսում եմ ժամկետի մասին:Ինչես օրինակ շատ էֆեկտիվ էր ՝կանգնել ԱԺ-ում և ասել՝ես ունեմ կախարդական փայտիկ ,դուք վաղը չէ մյուս օրը ժամը 13:00-ին լավ եք ապրելու, դա էլ էր էֆեկտիվ,մարդիկ և էյֆորիայի մեջ էին,և գնացին ձայն տվեցին:

Ինչքան է տևելու այդ տրյուկը:

-Այդպես կարելի է 10-20 տրյուկ բանեցնել և արդյունքում շատ բան ունենալ:

-Տեսնենք,թե ով քանի տրյուկ է բանեցնում,տեսնենք այդ տրյուկերը ինչքան են աշխատելու:

-Դուք ասացիք,որ Քոչարյանը ցանկություն չի ունեցել մեծ քաղաքականություն վերադառնալու:

-Տարիներ շարունակ ես նրանից նման բան չեմ լսել:

— Տիգրան Սարգսյանի վարչապետ եղած ժամանակ 1-2 հոդվածներ տպարգրվեցին,այնպիսի տպավորություն էր,որ իբր Ռոբերտ Քոչարյանը հասկացավ անհույս է ,այլևս չխոսել,ասելով,որ տնտեսական քաղաքականությունը սխալ ճանապարհով է գնում:

Այդ 10 տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մամուլի միջոցով ինչ-որ տրամադրություններ էին ձևավորվում, մի կողմից իշխանական մամուլն էր լավ աշխատում,մյուս կողմից ընդդիմադիր մամուլն էր՝ի դեմս ՀԱԿ-ի,Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինյանի:

Դուք նորից պնդում եք,որ Քոչարյանի ժամանակ արձանագրել ենք տնտեսական աճ,հաղթանակներ և այլն: Կարող ենք ասե՞լ,որ այս իմաստով իրենց շահերը համընկնում էին՝ թիրախավորել Քոչարյանին :

-Գուցե համընկնում էին,բայց ինձ համար հարցը այլ է:Մենք կարող ենք հիմա մտնել քաղաքական մեր նորագույն պատմության մեջ,և տեսնել ով ինչ է արել, ինչի համար:

Հիշում եք,որ կար իշխանության և ընդդիմության երկխոսություն ,ինչի համար էր,կարող ենք երկար քննարկել:Այստեղ մի այլ շատ կարևոր բան կա,որը այս փոշու մեջ չի ընկալվում :

Պետք է փոշին մաքրել և տեսնել իրականությունը:Այդ ձեռքբերումները Ռոբերտ Քոչարյանի առանձին սեփականությունը չէին, դրանք մեր պետության ձեռբերումներն էին,եթե ինչ-որ մեկը փորձում էր սևացնել դրանք,ինչպես օրինակ տարիներ շարունակ տերպետրոսյանականները մի կեղծ թեզ ունեն՝թե ով դուրս թողեց Ղարաբաղը բանակցային գործընթացից:

-Իրենց հաջողվել էր դա ասել,որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է եղել:

-Այդ ձեռբերումները,որ եղել են,դրանց սևացման միակ պաշտպանը այնպես չէ,որ պետք է Քոչարյանը լիներ:Դա ամենացցուն ձևով երևաց 2018-ի ապրիլ-մայիսին:Մարդիկ որոշակի սենսացիաների,ավելի վառվռուն ,փայլուն իրադարձությունների կարիք ունեին:

Տպավորություն կար,որ մի քանի գաղտնիքներ կային,որոնք փակ են,յոթ պատի ետևում և հենց իշխանությունը փոխվի,դրանք կբացվեն:

Մարդիկ այդ շրջանում ունեին մի բան ,որը համարում էին,որ ինքստինքյան այդպես էլ պետք է լինի՝նորմալ ապրեն,դրամի գինը բարձր լինի:Երբ սկսվեցին այդ հարձակումները,մեկ հետևողական էին,մեկ անհետևողական,մեկ ուժգին էին…

-Դուք չէիք նկատո՞ւմ,որ երկուստեք թիրախավորվում է Ռոբերտ Քոչարյանը:

-Մեր քաղաքական կյանքում,դիսկուրսում, մի արտահատություն կա,որը կենցաղից է եկել և իր կյանքն է ստացել,որ ճշմարտությունը հիվանդանում է,բայց չի մահանում:Ես կարծում եմ սա հենց այս դեպքի համար:

-Եթե Ռոբերտ Քոչարյանի թիմը միայն պետք է հույսը դնի այն բանի վրա,որ այո,ճշմարտությունը մի օր պետք է հաղթի:Սա նշանակո՞ւմ է,որ ինչ-որ իմաստով կամ Ռոբերտ Քոչարյանն էր հանգիստ, կամ թիմը,ու չէր նկատում,որ ինչի էր այս ամենը տանում:

-Ես մանրամասն դրա մասին իմ հուշերում կգրել և ձեզ կփոխանցել, բայց մնացածին իմ հուշերով չծանրաբեռնեմ:

-Երբ նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանք պնդում են,որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է,դուք նրանց անկեղծությանը հավատու՞մ եք,եթե նկատի ունենանք 10 տարի շարունակ ինչպիսի քաղաքակնություն է վարվել Քոչարյանի նկատմամաբ:

-Նախ իրենց հարցրեք,և հետո,այն ձևակերպումները,որ այսօր տրվում են նախագահ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասով,դրանք անքննելի են:Դուք հիմա ուզում եք վիճարկել հեղինակաների,ասողների ինքնությունը …

-Այս պարագայում,եթե Նիկոլ Փաշինյանը պնդում է,որ դուք եք դա ձևավորել և կա հանրային պահանջ,իհարկե պետք է պարզել,թե այդ հանրային պահանջը ով է ձևավորել,այդ լրատվամիջոցների պատվերը ով է իջեցրել:

-Պատմությունը այդ պատասխանները ինքնաբերաբար կտա:

Հիմա շատ ավելի կարևոր գործեր ունենք ,քան անցյալը փորփրելը,նույն խորհուրդը,չնայած իշխանությունը ինչպես տեսնում ենք խորհրդի կարիք չունի,կտամ իշխանություններին :Ավելի կարևոր գործեր կան:

-Սպայկայի ,ցեմենտի գործարանների հետ կապված գործընթացների մասին ձեր կարծիքն եմ ուզում լսել:Շատերն ասում են,որ սեփականության վերաբաշխման գործընթաց է գնում,իշխանություններն էլ ասում են,որ տնտեսությունն ենք կարգի բերում:

-Ինչ որ տեղի է ունենում,շատ հստակ ձևավորում է մի մթնոլորտ ,որը հակասում է լավ մթնոլորտ-գործարար հասկացությանը:

Եթե Հայաստանում գործարարները կալանավորվում են,եթե գործարարներին ակնհայտ այլ դրդապատճառներից ելնելով հետապնդումների են ենթարկում,սա չի ձևավորում այն մթնոլորտը,որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար:

Մենք առանց այդ էլ ունեինք ատելության քարոզ, և դա սկսվել է ճիշտ այն պահից,երբ հայտարարվել է սիրո և համերշխության մասին:

Այն հիմա ընդգրկում է տարբեր սեգմենտների, եթե սկզբում դա ինչ-որ քաղաքական խավի էր վերաբերում,հետո սկսվեց վերաբերել սև-սպիտակիների,հետո առանձին գործարարաների,հետո իբր անցյալում ինչ-որ խնդիրներ ունեցած գործարարների,կամաց -կամաց սևերի սեգմենտը մեծանում է և ծածկում է ամբողջ հասրակությունը:

Սա շատ վտանգավոր բան է,ես մանրամասն տեղյակ չեմ ոչ Սպայկայի,ոչ մյուս գործերից,բայց ընդհանուր առմամբ ,բացարձակապես հասկանալի ,որ սա ասպես ասած նույն օպերայից է:

Միամիտ հայտնվում են գործեր այն պահին,երբ քաղաքական անհամապատասխանություննե՞ր են ի հայտ գալիս,միանգամից ի հայտ են գալիս քրեական գործեր:Պետք չէ մարդկանց դնել հիմարի դեմ,մարդիկ էլ են շատ լավ հասկանում:

Ինչքան ,որ մարդկանց խաբել են,այդ դոզան բավականին մեծ էր և 2 տասնամյակի կհերիքի,նորից մարդկանց խաբել,ասել,որ այս գործարարը լավն է ,այս գործարարը վատն է,ես արդար եմ:

Ես բազմաթիվ գործարարների   անուններ գիտեմ,որոնց անունը չի հնչում,հասկականք՝նրանք իսկապես սուրբ են,թե մի մասը սուրբ են,մյուսները ավելի սուրբ են,մի մասը արդար են,մյուսները ավելի արդար են, այս ինչ մոտեցում է:Սա Օրուելի Անասնաֆերման է, երբ ուրիշ անալոգիա չկա:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի