Պաապ, Աշոտը երբ ա՞ գալու․ Արփին շփոթեցրեց Փաշինյանին




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին…

Հարցուպատասխանն ընդմիջվեց, երբ Փաշինյանի սենյակ «ներխուժեց» նրա փոքր դուստրը՝ Արփին…

Թեեւ Փաշինյանը դստերը զգուշացրեց, որ ուղիղ եթերում է, այնուամենայնիվ Արփին պնդեց, որ բան ունի ասելու եւ հարցրեց.

«Պապ, Աշոտը ե՞րբ ա գալու, իրան կարոտել եմ»: «Ծառայությունը ավարտի, գալու է»,- պատասխանեց Փաշինյանը…

Աշոտը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է, որն այժմ զինվորական ծառայության մեջ է: Տեսանյութը՝ ստորև