Դավիթ Տոնոյանը նայել է խոր ափսոսանքով. Ինչ է կատարվել





Lragir.am-ը գրում է․

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում․․․

Ըստ ՊՆ հաղորդագրության, նա շրջել է մարտական հենակետերում, եղել այն ուղղություններում, որտեղից դիտարկվում է Արծվաշենը․․․



Արծվաշենը ռուս-ադրբեջանական ուժերը գրավեցին 1992-ի օգոստոսի 8-ին․․․

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հյուսիսային Արցախի ու Շահումյանի հայկական բնակչությանը տեղահանելուց հետո, Մոսկվան կրկին օգնության էր շտապել Ադրբեջանին, որը միայնակ չէր կարողանում պատերազմել․․․

Տեր-Պետրոսյանը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի (ներկայում՝ ՀԱՊԿ) ղեկավարներին՝ միջամտելու համար, քանի որ Արծվաշենը Հայաստանի տարածքն էր, թեկուզ անկլավային վիճակում: Օգնություն բնականաբար չեղավ եւ չէր էլ կարող լինել․․․



ՄԱԿ-ում Հայաստանի այն ժամանակվա ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը դիմել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով.

«Ռուսական զորքերի օգնությամբ Ադրբեջանը հարձակումներ էր իրականացնում ԼՂ-ի նկատմամբ, Մարտակերտի շրջանի զգալի մասը գրավված էր․․․

Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում էինք դատապարտել ԼՂ բնակչության հանդեպ իրականացվող ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև` ակնկալում քաղաքական գնահատական Հայաստանի շրջափակումներին»․․․



Միեւնույն ժամանակ, Շուշիի ու Լաչինի հաղթանակներից հետո իրադարձությունների նման կտրուկ շրջադարձը կասկածներ էր առաջացնում հանրության ու զինվորների շրջանում,

մասնավորապես Հայաստանի այն ժամանակվա ռազմա-քաղաքական ղեկավարության պահվածքը նույն Արծվաշենի, Շահումյանի, Մարտակերտի հարցում․․․

Ավելի ուշ, արդեն պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը մի առիթով նշել էր, որ Արծվաշենը ոչ թե կորցրել, այլ փոխանակել ենք արել Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական անկլավների հետ, որից, տարածքային իմաստով, շահած ենք դուրս եկել․․․

Թե ռազմա-քաղաքական առումով ինչ նշանակություն ուներ Արծվաշենը եւ ինչ նշանակություն՝ «ադրբեջանական անկլավները»՝ քննարկելու հարց է․․․

Ի դեպ, այդտեղ հարցեր կան նաեւ խորհրդային Հայաստանի ղեկավարներին, թե ինչու էր Արծվաշենը դարձել անկլավ,

երբ Հայկական ԽՍՀ ձեւավորումից հետո այդպիսին չէր, եւ ինչու էին Հայաստանի տարածքում ձեւավորվել «ադրբեջանական անկլավները»․․․

Նայելով քարտեզին՝ հասկանալի է դառնում Արծվաշենի ռազմավարական դիրքը եւ նշանակությունը: Այն Հյուսիսային Արցախի «բանալին» է․․․

ԴԻՏԵԼ