«Նախագիծը որևէ կերպ հիմնված չէ որևէ վերուծության վրա. Ուղղակի քաղաքական որոշման արդյունք է»





«Նախագիծը որևէ կերպ հիմնված չէ որևէ վերուծության վրա. Ուղղակի քաղաքական որոշման արդյունք է»

«Նախագիծը որևէ կերպ հիմնված չէ որևէ վերուծության վրա, որ գործունեությունն ավելի արդյունավետ կլինի, կամ զարգացում կլինի:

Ուղղակի քաղաքական որոշման արդյունք է»,- այսօր Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության Էդմոն Մարուքյանը:

Նա ներկայացրեց ԼՀ-ի առաջարկը՝ նախարարությունների թիվը դարձնել 14՝

1. Ազգային անվտանգության նախարարություն, որի կազմից պետք է դուրս գա քննչական դեպարտամենտը և միանա քննչական կոմիտեին,

2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,



3. Առողջապահության նախարարություն,

4. Արտաքին գործերի նախարարություն,

5. Գյուղատնտեսության նախարարություն, որը կրճատվել է կառավարության տարբերակում, սակայն գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկն է, բայց իր ոլորտը համակարգող առանձին մարմին չի ունենալու. «ՀՆԱ 16% կրողը պետք է իրավունք ունենա նախարարություն ունենալու»:

6. Ենթակառուցվածքների և տարածքային կառավարման նախարարություն,

7. Արդարադատության նախարարությունը վերանվանել Իրավական հարցերի նախարարություն:



Մարուքյանի դիտարկմամբ՝ արդարադատությունը դատարաններն են իրագործում, նաև նախարարից արդարադատություն չպահանջի հասարակությունը:

«Անարդար երկիր ա, իսկ դուք ժպտում եք»,- Արտակ Զեյնալյանին ասաց Մարուքյանը:

«Առաջարկություն կա՝ անվանել «ճշտի» նախարարություն»,- նկատեց Զեյնալյանը:

Մարուքյանը շարունակեց՝



8. Կրթության, գիտության, սպորտի նախարարություն,

9. Մշակույթի նախարարություն, քանի որ Հայաստանը նաև մշակութային պատերազմի մեջ է,

10. Ներքին գործերի նախարարություն, որը վարչապետի խոստումն է, որ չի կատարվել, դրանում պետք է լինի նաև ԱԻՆ-ը:

11. Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն,

12. Պաշտպանության նախարարություն,

13. Տնտեսական զարգացման նախարարություն,

14. Ֆինանսների նախարարություն:

«ՊԵԿ-ը պետք է միանա Ֆինանսների նախարարությանը, և սփյուռքի հանձնակատարի փոխարեն՝ լինի սփյուռքի հարցերով փոխվարչապետ: Էս ձեր տարբերակով երկար չի տևելու, հետո հետ եք փոխելու:

Մենք պատրաստ ենք քննարկումների և գտնում ենք, որ այս տարբերակի ընդունման պարագայում և՛ ՀՀ վարչապետի խոստումը կկատարվի, և՛ սուպերվարչապետական երկրի փոխարեն՝ խորհրդարանական երկիր կլինի»,- ասաց Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ իրենք կառավարությանը հարցադրում են ուղղել՝ որքա՞ն մարդ է կրճատվելու ու ի՞նչ խնդիր է դրված:

Նա օրինակ բերեց՝ փոխմարզպետներին չեն կրճատում, որոնք ՔՊ անդամներ են:

Մարուքյանի ներկայացրած առաջարկները մերժվեցին:

ԴԻՏԵԼ