«Ավելի ընդունելի է, որ տեղացի օլիգարխներից և նախկին քաղաքական գործիչներից մարդիկ ֆինանսավորվեն, քան ԱՄՆ Պետդեպից և ԵՄ-ից այստեղ տրանսգենդեր կամ գեյ աշխատեն». Արթուր Դանիելյան





«Ավելի ընդունելի է, որ տեղացի օլիգարխներից և նախկին քաղաքական գործիչներից մարդիկ ֆինանսավորվեն, քան ԱՄՆ Պետդեպից և ԵՄ-ից այստեղ տրանսգենդեր կամ գեյ աշխատեն». Արթուր Դանիելյան

«Ես կողմնակից եմ, որ Հայաստանում ազատագրվի քաղաքացիական հասարակությունը, իսկ դրա քայլերից մեկը ներքին ֆինանսավորման աղբյուրներ հաստատելն է։

Ինձ համար շատ ավելի ընդունելի է, որ տեղացի օլիգարխներից և նախկին քաղաքական գործիչներից մարդիկ ֆինանսավորվեն, քան ԱՄՆ Պետդեպից և Եվրամիությունից այստեղ տրանսգենդեր կամ գեյ աշխատեն»,- հայտարարեց #SutNikol նախաձեռնության համակարգող Արթուր Դանիելյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում։



Նա նշեց, որ իրենց համախոհների մեջ գերակշիռ թիվ չեն կազմում ինչ-որ քաղաքական ուժի հարող անձինք։



«Ուրիշ հարց է, որ, այսպես թե այնպես, եթե դու ընդդիմանում ես Նիկոլ Փաշինյանի վարչախմբին, զուտ «քո թշնամու թշնամին իմ ընկերն է» ռազմավարությամբ կամ մարտավարությամբ մարդիկ կսկսեն աջակցել, ենթադրում եմ ու վստահ եմ, որ իշխանական քարոզիչներն էլ դա կսկսեն օգտագործել։

Քանի որ նրանց գործիքակազմը խիստ սահմանափակ է, բովանդակային որևէ դիսկուրս չունեն, պետք է պիտակավորեն։



Դրա դեմ մենք էլ ունենք գործիքակազմ»,- ասաց Արթուր Դանիելյանը՝ հավելելով, որ, եթե որևէ մեկն իրեն մեղադրի Սերժ Սարգսյանից կամ Քոչարյանից ֆինանսավորվելու մեջ, ինքը հայհոյելու է տվյալ մարդուն, քանի որ այլ տարբերակ չի մնացել. Նիկոլ Փաշինյանը բացել է Պանդորայի արկղը, իրենք էլ փակելու են այն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

ԴԻՏԵԼ