«Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու». Նիկոլ Փաշինյան





«Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու:



«Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է  ժողովրդից ստացած մանդատով  ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։



Ինչ վերաբերում է ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանն ու այն դիտարկմանը, թե կառույցը նորից քաղաքականացվել է, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «բացառվում է նման բան»:



«Առաջին խնդիրը, որ ես առաջ եմ քաշել, հետևյալն է՝ ԵԿՄ-ն քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես չպետք է ներքաշվի, որովհետև ԵԿՄ-ն սկսել է պրոբլեմ ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը՝ լեգիտիմության պակասի բերումով, փորձել է այդ կառույցն օգտագործի իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար… Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու իշխանություն պահելու, ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու»,- ասաց նա։

ԴԻՏԵԼ