Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում Փաշինյանն իր ելույթում չխոսեց ցեղասպանության մասին. Արմեն Աշոտյան





Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում Փաշինյանն իր ելույթում չխոսեց ցեղասպանության մասին. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ «թավշյա» բրենդը դրսում այլևս չի վաճառվում, և բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին և անվտանգային քաղաքականությունը չի կարելի։



Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում դրոշակ դարձած «խաղաղասիրական» քաղաքականության դիսկուրսը տարօրինակ է։

Ի՞նչ է նշանակում խաղաղության նախապատրաստել։ Եթե նկատի ունի ատելություն քարոզչությունը, ապա ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում նման քարոզչություն չկա, և տվյալ դեպքում պետք էր բացառապես շեշտել Ադրբեջանը։

Իսկ եթե կարգավորման հարցում փոխզիջումներին նախապատրաստելու մասին է, ապա մինչև հայտնի չլինեն կարգավորման սկզբունքները և պայմանները, խաղաղության օրակարգ ձևավորվել չի կարող։



Խիստ տարօրինակ էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որևէ հիշատակման բացակայությունը։

 



Փաշինյանը ո՛չ հիմնական ելույթում, ո՛չ հարևանների մասին հարցին պատասխանելիս ընդհանրապես չխոսեց ցեղասպանության մասին։

Տհաճ է արձանագրել, որ ՀՀ վարչապետը իր ներքին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ավելի ագրեսիվ է և անհանդուրժող, քան արտաքին աշխարհի մեր հակառակորդների հանդեպ։

Իսկ վերջում հիշեցնեմ, որ Հայաստան-ԵՄ այդքան գովերգվող համաձայնագիրը, որը Նիկոլ Փաշինյանը համարեց բարեփոխումների օրակարգ, բացառապես նախորդ իշխանությունների և անձամբ Սերժ Սարգսյանի ձեռքբերումն է։

Արտաքին քաղաքականությունը մնում է Փաշինյանի աքիլեսյան գարշապարը»։

Փաշինյանը ակնհայտորեն սվաղեց քաղաքական հիմքով հետապնդումների մասին հարցը։

 

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 11 апреля 2019 г.

ԴԻՏԵԼ