Ծերուկը, տեսնելով, որ լավամարդ մնալու համար հնարած «կրուտիտը» չանցավ, հայտարարում է քաղաքական որոշման մասին





Կամանդի՛ր, մի տեսակ ես, ինչա՞ եղել:

– Բան չէ, նորմալ ա ամեն ինչ, մի հատ աղը տուր:

– Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:
– Ըհը , եթե կես ժամ ձգենք:

-Ի՞նչ:
– Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:
– Չէ , չէ …
….
– Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք:
– Ես կպատասխանեմ, թողեք… լսում եմ:

– Կամանդիր, շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են:

– Ընդունեցի …. տղերք, հելեք, դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ, չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք:



– Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես:

– Պարո՛ն փոխգնդապետ , մեր դիրքի ուղղությամբ են գալիս:

– Քանի՞ հոգի են:

– Թիվը չեմ իմանում, բայց շատ են:

– Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության … դիմացեք տղերք, գալիս ենք:

– Լսում եմ !
– Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան:



– Կամանդի՛ր, բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի:

– Ասում եմ չկրակեք հանկարծ, տղե՛րք ջան չանեք տենց բան, թողեք թող գան, չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան,չկրակե , հանգիստ, մի՛ լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք:

– Արդեն շատ մոտիկացան կամանդիր:
– Ձեն մի հանեք, թողեք գան:
….
– Ո՞վ ա տենում վերջը երևում ա, սաղ հավաքվեցին, թե էլի են գալիս:

– Սաղ եկել են, հետևից էլ մարդ չկա:

– Դե որ սաղ եկել են, գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու, գյուլեք:

– Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:
– Տնաշենները ինչ էլ շատ են :
….
– Լսում եմ, պարո՛ն գնդապետ
– Տղես վիճակը ո՞նց ա , գալիս ենք արդեն շուտով կհասնենք:
– Դեռ դիմանում ենք, շատ են, շնից շատ են, վիրավոր ունենք, բայց մեզնից լավ ա կռվում:

– Գալիս ենք տղերք, հասնում ենք:



– Չուշանաք , խնդրում եմ :
….
– Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:

– Կամանդի՛ր , էն գռանատը մոտդա՞:

– Հա խի՞

– Հեչ , ուղղակի:

– Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում , թող սարով հետ իջնի:

– Իջնելը ավելի դժվարա, քան ստեղ մնալը, իջնել չկա:
….
– Պարո՛ն գնդապետ……

– Ասա տղես, երկու րոպեից հասնում ենք, ասա:

– Պարո՛ն գնդապետ……..խնդրում եմ բոլորին փոխանցես, որ…….որ էս դիրքում….

– Ասա լսում եմ , ասա ձենդ ինչի՞ ա կորում, խոսա, մի՛ անջատի:

– Էս դիրքում, իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել…..

էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը……….

– Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի…..պատասխանի, տղե՛ս, հրամայում եմ, պատասխանի…

Արցախյան պատերազմի ՀԵՐՈՍ՝ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ
Հավերժ փա՛ռք

Հերոսներ

ԴԻՏԵԼ